Այս ի՜նչ կատարվեց, այս ո՞ւր են կորել Էրգիրը, պատմական հայրենիքը, պապերի գերեզմանները հիշողները, Թուրքիան արյան ծով սարքող մարդիկ ու Արևմտյան Հայաստանի դարդով «ապրող» կազմակերպությունները։
Ներքաղաքական զարգացումներում ամեն ինչ, կարծեք, ակնառու է. մաթեմատիկայի լեզվով ասած՝ հավասարում, սակայն ոչ երկու անհայտով, այլ մեզ հայտնի երկու ուժերի համագործակցությամբ:
Մոսկվայի և Անկարայի միջև ծայր առած լարվածությունը ճիշտ չէ դիտարկել այդ երկրների զուտ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային շահերի համատեքստում՝ նրանց դիմակայությունը պայմանավորված է շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացների միանգամայն կոնկրետ առանձնահատկություններով և ուղղվածությամբ:
Ինքս ինձ, օրինակ, մի խելքը գլխին «հայ քրիստոնյա» չեմ էլ համարում: Կնքված եմ, ճիշտ է, բայց դա այլ, զուտ անձնական պատճառներ ուներ, ամեն դեպքում՝ կնունքի խաչն էլ չեմ կրում: Եկեղեցի, ցավոք, բավականին հազվադեպ եմ այցելում:
Հայտնի զինյալ խմբի վնասազերծումը, դրանց օժանդակողների, դրանց հետ համագործակցողների թվաքանակի աճը, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հայտարարությունները զինված պաշտպանության, զենքի միջոցով, հեղափոխական ճանապարհով պայքարելու կոչերը լուրջ մտահոգություն են առաջացնում:
ՈՒսուցչին հանդիպելն էլ ճակատագրի պարգև է: Ես պատիվն ունեցա աշակերտելու Ճշմարիտ ուսուցչին, ՈՒսուցիչ ծնվածին, ում անվերապահորեն հավատում ես ու սիրում հարազատի պես, ում լռությունից անգամ սովորում ես, ու նրա ազնվական գոյությունը դառնում է ապրելու չափանիշ, նշաձող, ճանապարհ՝ դեպի նա։
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։