38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եթե Հայաստանը, որպես երկիր և պետություն գոյություն ունի, ապա մեր մյուս պետություն՝ Արցախի ղեկավարներին, մեր թշնամին չպետք է դատի

Եթե Հայաստանը, որպես երկիր և պետություն գոյություն ունի, ապա մեր մյուս պետություն՝ Արցախի ղեկավարներին, մեր թշնամին չպետք է դատի
13.09.2024 | 13:41

Քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բաքվի բանտերում է, քանի դեռ արժանի գեներալներ Դավիթ Մանուկյանն ու Լևոն Մնացականյանը իրենց զորամասերում չեն, քանի դեռ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը չեն վայելում իրենց վաստակած հանգիստը, որպես արժանի ղեկավարներ, քանի դեռ Դավիթ Բաբայանը չի վերադարձել իր դիվանագիտական առաքելությանը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը չի վերադարձել այնտեղ, որտեղից եկել է, քանի դեռ Դավիթ Իշխանյանը Արցախի խորհրդարանում՝ իր համար նախատեսված տեղում չէ, քանի դեռ արայիկ հարությունյանը հայկական բանտում չէ՝ պետական դավաճանության համար, ես խորապես ԹՔԱԾ ՈՒՆԵՄ, թե աշխարհում ով է ում կոտոrում, ով է ում հետ պատերազմում, ով է, ում տարածքն ու բաժինը զավթում, թքած ունեմ, թե նիկոլի աթոռի համար քանի զոմբի էշ նահատակ կդառնա ու նիկոլի նստատեղը պահող քանի ոստիկանի հարցերը՝ ինչ-որ մեկը կլուծի։

Այս երկրի, հայ համարվող բնակչությունը պետք է շնչեր ու արտաշնչեր Արցախի ղեկավարների ազատ արձակման օրակարգով, և առհասարակ Արցախի, արցախցիների ու Արցախի ղեկավարության ազատության պահանջով, պետք է առնվազն 800 000 մարդ ողողեր Երևանի փողոցները ու տուն չգնար, այնքան ժամանակ քանի դեռ իր պահանջները չի կատարվել։

Բայց Հայաստանում, մի խանգարեք «ֆեստիվառ», «հեծանվարշավ» է ու քաղաքական գարշահոտ դիակի՝ ԱԺ ամբիոնից դուրս տվածը ծաղրելով զվարճանալու «ֆլեշմոբ»։

Եթե մենք, որպես ազգ մեռած չենք ու եթե Հայաստանը, որպես երկիր և պետություն գոյություն ունի, ապա մեր մյուս պետություն՝ Արցախի ղեկավարներին, մեր թշնամին չպետք է դատի։

Իսկ, եթե մենք թուրքի ոտքերի տակ շպրտված պոլի շոր ենք, ապա Արցախի ղեկավարները կմնան Բաքվի բանտերում, Արցախն էլ բռնազավթված։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.1

Մեկ ավազի հատիկի չափ արժանապատվություն, ինքնահարգանք, խելք ու թասիբ ունեցող ազգը թույլ չէր տա, որ իր ղեկավարներին (նաև դավաճանին) թշնամին դատի, միայն նվաստ, թույլ, ստրուկ, թասիբից, պատվից, արժանապատվությունից զուրկ, աբիժնիկ հանրույթը նման բան թույլ կտար, իր չստացված կյանքի վրեժը, երբեմնի ղեկավարներից լուծելու համար։

Հ.Գ.2 Տեսնենք, Հայաստանում քանի՞ տղամարդ կա (հատկապես արցախցիներին փախչելու մեջ մեղադրողների շարքերում), որոնք նիկոլ-ալիև-էրդողան կլանից կազատագրեն Հայաստանը, Արցախն ու ՄԵՐ ղեկավարներին, ցույց տվեք, տեսնենք դուք փախչող չե՞ք։

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ