Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու
14.08.2024 | 06:52

Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:

Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:

ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:

Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել ոմանց գլուխներում:

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ