Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ասում են...

Ասում են...
24.12.2023 | 08:12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը. և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։ Նման խայտառակություն Ղարաբաղի հայերը, առհասարակ հայերը երբեք չեն ունեցել։ Հայ ժողովրդի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի, խորհրդային և այլ նշանավոր մեր մարշալների ողջ պատմության ընթացքում Ղարաբաղի հայերը երբեք թշնամուն չեն հանձնվել, իսկ այժմ նրանք հեռացել են։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։ Շատ պարզ. ես կասեմ։ Այ, պաղեստինցիների բախտը բերել է, իսկ Իսրայելինը՝ ոչ, որովհետև Պաղեստինն իր Փաշինյանը չունի, իսկ հայերն ունեցան։ Հայաստանի ղեկավարության այդ նեխած, կապիտուլյանտական, դավաճանական քաղաքականությունը հանգեցրեց այս ողբերգությանը:

Սեմյոն Բաղդասարով

Դիտվել է՝ 166258

Մեկնաբանություններ