Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեկ էլ` ո՜ւ... «без пяти минут» ՀՀ նախագահ

Մեկ էլ` ո՜ւ... «без пяти минут» ՀՀ նախագահ
31.10.2008 | 00:00

ԱԼՈ, ՔՈՉԱՐՅԱՆ, ԱՐԻ՜
Գրեթե էկզոտիկա է պատկերացնել, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը վերցնում հեռախոսը, զանգում Քոչարյանին ու հրահանգում` գալ ԱԺ և պատասխանել մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի հարցերին. ինչո՞ւ են ոստիկանները ծեծել խաղաղ ցուցարարներին, ո՞վ է տվել ժողովրդի վրա կրակելու հրամանը...
Առավել էկզոտիկ է պատկերացնել, թե ինչ է պատասխանում ՀՀ ԱԺ նախագահ Հովհաննես Աբրահամյանին Ռ. Քոչարյանը: Չէ, էկզոտիկ չէ, էքստրիմ է:
Էքստրիմ է նաև Հովհաննես Աբրահամյանի` նախորդ օրն ԱԺ ոսկեզօծ սրահում (ուր տեղի են ունենում բացառապես դրսից եկած բարձրաստիճան պաշտոնյաների ընդլայնված կազմերի հետ հանդիպումները) մյուս արտաբերումը. «պատրաստ ենք պատժել բոլոր կոծկումների ու սխալների համար» բոլոր «խոչընդոտող պաշտոնյաներին»:
Հարց.
ա) ինչպե՞ս է պատժելու պարոն Աբրահամյանը «բոլորին» և հատկապես` «ումո՞վ». ունի՞ նա իրավական լիազորություններ, իր «իմիջը բարձրացնելու» խիստ «օրինական» մոտեցումից զատ, որպես ԱԺ նախագահ` «պատժիչ գործողություններ» իրականացնելու,
բ) չարժե՞, որ Հովիկ Աբրահամյանը հիմնարար թեթևացնի «անօգնականության-էմոցիոնալության» մեջ հայտնված պարոն Նիկոյանի գործը` «վկայություններ» տալով մարտի մեկի դեպքերի առնչությամբ իր իմացածի մասին, պատասխանելով հանձնաժողովականներին հետաքրքրող հարցերին, մանավանդ որ, ըստ լրատվամիջոցների, ինքը եղել է մարտի մեկի դեպքերը «կոորդինացնելու» նպատակով ստեղծված իշխանական շտաբի անդամ:
Բայց պետք չէ այս կարգի «մանրուքներով» ծանրաբեռնել պարոն Աբրահամյանի բազմազբաղ գլուխը, որովհետև նրա և «մերձակայքի» գլուխն «զբաղված» է հայոց ամենակենսական հարցով` Ղարաբաղով, և այնտեղ Քոչարյանին հետ կանչելու համար ամենևին տեղ չկա:
ԱԺ «ընտրված» նախագահը կարծես «գլխի է ընկել», որ Ղարաբաղի շուրջ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ մեկ էլ, ու` Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ի՜նչ Քոչարյան, ի՜նչ նրա համար բյուջեի վրայով-կոալիցիայի ձեռքով վարչապետական մունդիրի կարում-ձևում-սազացում: Ինքը «без пяти минут» դառնում է ՀՀ նախագահ` պաշտոնակատարի տեսքով, իսկ այդտեղից դեպ նախագահական «մեկ քայլ է»: Իսկ այդ «մեկ քայլը», անշուշտ, պետք է արվի Ռուսաստանի վրայով։ Ահա և նոյեմբերին Հ. Աբրահամյանը նախատեսել է այց դեպի Ռուսաստան։ Դա նրա առաջին արտասահմանյան «պոեզդկան» է լինելու. գնում է «մարդկանց տեսնի, իրեն ցուցադրի»: Այցի օրը դեռ վերջնական որոշված չէ, բայց սպասելիքը հայ-ռուսական «միջպետական հարաբերություններից» անչա՜փ մեծ է:
Թող Քոչարյանն ինչքան ուզում է սպասի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4507

Մեկնաբանություններ