Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները»(Սաղմ. 118.105)

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները»(Սաղմ. 118.105)
26.06.2009 | 00:00

ԾՆՆԴՈՑ ԳԻՐՔԸ
Դարեր և հազարամյակներ է, ինչ մարդկությունը շարունակաբար քննում է Աստվածաշունչ Մատյանի անդրանիկ գիրքը` Ծննդոցը` ըմբռնելու աշխարհի արարման գաղտնիքները, հասկանալու, թե որտեղից ենք, որտեղից են տառապանքը, ցավը և մահը, հասկանալու Աստծո փրկագործության սկզբնավորումը մարդկանց կյանքում։
Մովսես մարգարեն աշխարհի այս հնագույն գրքին անվանում չի տվել, ուստի հրեաներն այս գիրքն անվանում են ըստ սրբազան բնագրերի առաջին բառերի, այն է` Բերեշիտ, որ թարգմանվում է «ի սկզբանե»։ Յոթանասնից, ապա քրիստոնեական Աստվածաշնչում այս գիրքը կոչվեց ըստ բովանդակության հիմնական նյութի, այն է` Ծննդոց, որ նշանակում է սկիզբ, ծագում, ծնունդ, քանզի, իրոք, խոսքը ոչ միայն տիեզերքի և մարդու, այլև հինկտակարանյան եկեղեցու առաջացման մասին է։
Իսրայելի կազմավորման մասին պատմող իրադարձությունները` հանձինս նրա նահապետների, ի հայտ են բերում Աստծո հարատև միջամտությունը` մարդկության փրկությունը նախապատրաստելու համար։ Այսպես, Աստված Աբրահամին նախ խոստանում է. «Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները» (12.3), ապա առավել ճշտում. «Քո զավակի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը» (22.18)։ Ահա թե ինչ է այս խոստման կատարման մասին ասում Պողոս առաքյալը. «Արդ, խոստումը Աբրահամի՛ն արվեց ու նրա շառավղին. չի ասում` շառավիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մեկին` «Եվ քո զավակին», որ Քրիստոսն է»։ Աբրահամից սկզբնավորվեց ճշմարիտ հավատը, և նրա շնորհիվ բազում ազգեր օրհնություն ստացան նրա Զավակով։ ՈՒստի պատահական չէ, որ Աբրահամը բազում ազգերի հավատացյալների հայրն է։ Նշենք, որ աշխարհի երեք մեծ միաստվածական կրոնները` քրիստոնեությունը, մովսիսականությունը և մահմեդականությունը, կոչվում են աբրահամական, քանզի իրենց ակունքներում սկզբնավորվել են Աբրահամի հավատից։
Սակայն այս խորին խորհուրդն անհասկանալի կլիներ առանց փրկագործության պատճառի պարզաբանման։ ՈՒստի Ծննդոցն իր առաջին գլուխներում որպես համապարփակ ներածություն շարադրում է աշխարհի վեցօրյա արարչագործության, Ադամի և Եվայի մեղանչման ու դրախտից վտարման ճշմարիտ պատումները։ Նախածնողների անհնազանդության պատճառով է, որ խաթարվեց մարդու սրտի սրբությունը, ինչը ժառանգաբար անցնում է մի սերնդից մյուսին, իսկ մարդկությունը դատապարտվեց ցավի, նեղության մեջ ապրելու, քրտինքով վաստակելու հացը, իսկ կանանց` ցավով ծննդաբերելու։ Ջրհեղեղի ահեղ եղելությունը մեղքի բազմացման և, ի դեմս Նոյի ու նրա ժառանգների, նոր մարդկության ձևավորման, իսկ բաբելոնյան աշտարակաշինությունը` ազգերի գոյացման և աշխարհով մեկ սփռման մասին է։
Ըստ այդմ, գիրքն իր 50 գլուխներով բաժանվում է երկու մասի. առաջինից մինչև տասնմեկը տիեզերքի առաջին մարդկանց մասին է, իսկ երկրորդ մասը` Իսրայելի հայրերի` Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Հովսեփի մասին։ Գիրքն ավարտվում է Հովսեփի` Եգիպտոսում մեծ պաշտոնի արժանանալու պատմությամբ, ում շնորհիվ իսրայելցիները հանգրվանում են այդ երկրում, ուր, սակայն, վերջիններս 430 տարի ճաշակելու էին ստրկության դառնությունը։
Ծննդոց գրքով Աստված սկսում է բացահայտել Իրեն, ինչն իր լրումը պիտի գտներ ի Քրիստոս։
Մենք արդեն ասել ենք, որ Ս. Գիրքը հոգու կատարելագործության և ի Քրիստոս փրկության մասին է, որի աստվածային հայտնությունները մեկուսացած չեն բազմաթիվ անցքերից, որոնց արժանահավատությունը հաստատվում է պատմագիտական վկայություններով և հնագիտությամբ։ Ս. Գիրքը, մանավանդ Ծննդոցը, պարունակում է տեղեկություններ, որոնք ընդհանրության եզրեր ունեն բնագիտության հետ, ինչը և սուր բանավեճերի տեղիք է տալիս մի կողմից` աստվածաբանների և գիտնականների, մյուս կողմից` իրենց` գիտնականների միջև։ Աստվածաշնչի և գիտության հարաբերությունները դարեր շարունակ ներդաշնակ են եղել, իսկ ժամանակակից գիտության հիմնադիրները, ինչպես Նյուտոնը, Պասկալը, Բոյլը, Լոմոնոսովը և այլք, երկյուղած և բարեպաշտ մարդիկ են եղել։ Սակայն 18-րդ դարից սկսյալ ի հայտ եկավ աշխարհի ինքնածնման տեսությունը, որի հիմքում ընկած էր նեխող զանգվածի մեջ որդերի առաջացումը, և որը մարտահրավեր նետեց Ծննդոց գրքի վեցօրյա արարչագործությանը։ Այս տեսակետը հերքեց հռչակավոր բնագետ Լուի Պաստյորը։ Փարիզում` նրա անվան ինստիտուտում ցայսօր պահվում է իր իսկ ձեռքով պատրաստված «սննդարար արգանակը», որի մեջ այդպես էլ կյանք չառաջացավ, քանզի պաշտպանված էր օդում վխտող մանրէներից։
19-րդ դարում Դարվինը փորձեց իր «Տեսակների ծագումը» գրքում ապացուցել միլիոնավոր տարիների ընթացքում բնական ընտրությամբ օրգանական աշխարհի պարզ տեսակների անցումը բարդ տեսակների, ինչը հակասում էր վեցօրյա արարչագործությանը և մարդկության յոթհազարամյա տարիքի մասին ուսմունքին։ Չբերելով ոչ մի կոնկրետ փաստ` նա կարծում էր, որ հնէաբանական հավաքածուն կատարյալ չէ, և իր հետևորդներին կոչ էր անում գտնելու մի տեսակից մյուսին անցնելու միջանկյալ օղակները։ Բանն այն է, որ, ըստ այս ուսմունքի, օրգանիզմների բնական ընտրության արդյունքում այդ միջանկյալ օղակները պետք է հարյուր հազար անգամ ավելի շատ լինեին, քան եղած տեսակները, որոնք այդպես էլ չեն հանդիպում ոչ մերօրյա աշխարհում, ոչ էլ երկրագնդի կեղևի շերտերում։ Իսկ նրա հետևորդները, ավելի առաջ գնալով, առանց էմպիրիկ փաստերի հռչակեցին, որ մարդն առաջացել է կապիկից։ Գենետիկան ու հնէաբանությունն ապացուցեցին այդ ուսմունքի սնանկությունը, քանզի միջանկյալ օղակներն այդպես էլ չգտնվեցին քարացած կենդանիների և բույսերի տարեգրության մեջ։ Ավելին, գիտությունն ապացուցում է, որ բոլոր տեսակներն առաջացել են միանգամից և չունեն իրենց նախորդները, այսպես կոչված, էվոլյուցիայի` աստիճանական զարգացման ընթացքում։ Հսկայական դինոզավրերի կողքին հայտնաբերված ժամանակակից կաթնասունների, ձկների և սողունների մնացորդների միլիարդավոր նմուշներն այլ բան են ապացուցում։ Ֆրանսիացի հնէաբան Կյուվիեն այս քարացուկները համարում էր ջրհեղեղի ապացույց։ Բանն այն է, որ հսկայական գերեզմանոցներում հազարավոր, միլիոնավոր քարացած կենդանիների մնացորդները վկայում են հանկարծական տարերային աղետի մասին, որը հողի և նստվածքային տարբեր հանքաշերտերի մեջ է առել և իր մեջ թաղել ու քարացրել դրանք` թույլ չտալով քայքայվել։
Նշենք, որ աշխարհն ալեկոծած Դարվինը խորապես զղջացել է իր ուսմունքի համար. «Որքան եմ ափսոսում, որ ես էվոլյուցիայի տեսությունը շարադրեցի այնպես, ինչպես որ արել եմ, քանզի երիտասարդական չձևավորված մտքերս են ընկած դրա հիմքում»։
Էվոլյուցիոն տեսությունը, որը նրա հեղինակն ընդամենը հիպոթեզ` ենթադրություն էր համարում, այդուհանդերձ, դարձավ աշխարհում տարածված մատերիալիստական աշխարհայացքի բնագիտական հիմքը, և ավելի շուտ գաղափարախոսական, քան զուտ գիտական առումով ցայսօր հրամցվում է մարդկությանը։ Այս տեսությանը հաջորդեցին ուրիշները, որոնցից և ոչ մեկն ի զորու չէ կուռ ներդաշնակությամբ ներկայացնել աշխարհի առաջացման գիտական պատկերը։ Բնության մեծ գրքի ճանաչողության մեջ, գիտության անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելով, հռչակավոր ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն ասում է. «Որքան շատ ենք կարդում, այնքան առավել լիարժեք և բարձր ենք գնահատում գրքի կատարյալ կառուցվածքը, թեև նրա ամբողջական բացահայտումը, թվում է, ամեն անգամ ավելի ու ավելի է հեռանում` մեր առաջընթացի համեմատ»։ Նշենք նաև, որ Արևմուտքում վաղուց է, ինչ լայն տարածում ունի գիտական կրեացիոնիզմը (կրեացիո նշանակում է արարչագործություն), որի նպատակն է ի մի բերել և գիտական բարեխղճությամբ ապացուցել Աստծո կողմից աշխարհն արարելու աներկբա ճշմարտությունը, որի գիտական նվաճումներին, ավաղ, մեր հասարակությունը դեռ ծանոթ չէ։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Կա՛մ Մովսեսը մեր դարաշրջանին հատուկ խոր գիտական փորձառություն ուներ, կա՛մ էլ նա կրող էր հայտնության»։
Բիո
Ֆրանսիացի ֆիզիկոս, օպտիկայի հիմնադիրներից մեկը

«Հաջորդականությունը, որով ի հայտ են գալիս օրգանապես ստեղծված արարածները, խիստ համահունչ է արարչագործության վեց օրերին, ինչպես այդ մասին մեզ պատմում է Ծննդոց գիրքը»։
Անդրե Ամպեր
Ֆիզիկոս և մաթեմատիկոս

«Մովսեսը մեզ ավանդել է կոսմոգոնիան (տիեզերածնությունը), որի դրույթների ճշտությունը զարմանալիորեն հաստատվում է օրեցօր»։
Կյուվիե
Հնէաբանության հիմնադիր

«Առաջին մարդկանց և մեր կրոնի սկզբնավորման պատմության մասին չկա առավել ստույգ և հաջորդական շարադրանք, քան այն, ինչ ամփոփված է Ս. Գրքում։ Սա մարդկության համաշխարհային պատմության հիասքանչ ներածությունն է։ Սա միակ հնագույն ավանդությունն է, որ զարդարված չէ երևակայական դիցաբանությամբ։
Հնագույն, ամենաարժեքավոր և ամենակատարյալ փաստաթուղթն է հեռավոր անցյալում ժողովուրդների` աշխարհում սփռվելու վերաբերյալ... Պատմության ավանդությունների մանրազնին ուսումնասիրության, լեզուների համեմատության և զանազան ազգերի բնախոսական գծերի հետազոտության որոշ արդյունքներն այս առումով լիովին համահունչ են Աստվածաշունչ Մատյանի վկայություններին»։
Լենորման
Հնագետ, պատմաբան-արևելագետ

«Մովսեսի շարադրած արարչագործության պատմության վրա հարձակումները զավեշտորեն ժամանակավրեպ են, քանզի նորագույն բնագիտությունը վաղուց արդեն ապացուցել է դրանց սնանկությունը։ Եթե այս պատմությունն ընդունենք ոչ լրիվ տառացիորեն, այլ միայն ամենաէականը, ապա պետք է խոստովանել, որ հնուց մեզ չի հասել առավել վեհ պատմություն, քան այս, և հազիվ թե նման բան իսկ լիներ»։
«Եթե նորագույն ժամանակների որոշ բնագետներ կամենում են մարդկային ցեղի գոյությունը թվարկել նույնիսկ հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տարիներով, ապա այդ կարծիքը բոլորովին անհիմն է... Ես եզրակացնում եմ, որ մարդկությունը չի կարող լինել ավելի հին, քան ըստ Աստվածաշնչի է»։
Կ. Բեր
Մարդաբանական և կենդանաբանական գիտությունների ակադեմիկոս

«Այս Գիրքը (Ծննդոցը` աշխարհի արարման պատմությունը) այնքան ճշմարիտ է, որ մենք, իբրև հարգանք հնագույն տեսակետի հանդեպ, համարձակվում ենք այսօր էլ պնդել, որ Մովսեսը մեծ երկրաբան էր, որտեղից էլ նա քաղած լիներ իր երկրաբանական տեղեկությունները։ Նրա պնդումը, թե երկրի վրա նախ և առաջ բուսականությունն է գոյացել, չի կարող ժխտվել, որովհետև հենց ջրային բույսերն են պատկանում ստորին դասին։ Որքա՜ն ճիշտ է այդ [չորրորդ օրն արեգակի արարման իրողությունը]։ Չէ՞ որ երկրագունդը, որ համեմատաբար փոքրամարմին է, պետք է արարվեր հսկայական չափսեր ունեցող մարմնից` արեգակից առաջ»։
Կվենշտեդտ
Երկրաբան

«Ով էլ, երբ էլ փորձեր շարադրել տիեզերքի պատմությունը, այդ փորձն ավելի վսեմ ու արժեքավոր չի կարող լինել, քան աշխարհի արարման սուրբգրային պատումը»։
Ջոն Դաուսոն
Ամերիկացի երկրաբան

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ