Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բա ասում եք` չեն բարեշրջում…

Բա ասում եք` չեն բարեշրջում…
04.07.2008 | 00:00

Բոլորս ենք հիշում, թե 1997-ին Ռոբերտ Քոչարյանի վարչապետության առաջին իսկ ամիսը հատկապես ինչով աչքի ընկավ. հենց այդ ժամանակ էր, որ գործի դրվեց ոչ միայն ներկայիս վարչապետի կողմից դժգոհության առաջ բերած «գերեզմանատնային մղձավանջը», այլև հաստատվեց բոլորի մեջ զայրույթ ու զարմանք առաջացրած «օդի տուրք» հասկացությունը, ինչի արդյունքում 97-ին անգամ անեկդոտ էր շրջում, թե Տեր-Պետրոսյանը «օդի իշխան» և «մեռելներին նալոգի տակ դնող արևախանձ վարչապետ է բերել Ղարաբաղից»:
Թե ինչ մակարդակի կհասնի գերեզմանատների «գնաճը» կամ հակառակը, դեռ վաղ է ասել, բայց ահա «օդի հարկ» կոչվող անլրջությունը կարծես թե միտում ունի հանգուցալուծվելու: Չէ, մի՛ շտապեք, այն չի վերանալու, ինչպես ոմանք էին ակնկալում: Պարզապես, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ (իսկ այդ մասին նա երեկ հայտարարեց կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում), «առաջիկա երկու ամիսների ընթացքում վճարվող օդի 10000 դրամը ներառվելու է ավիատոմսի գումարի մեջ»:
Այսինքն՝ ի՞նչ, քիչ է` եվրո-դոլար խաղերի արդյունքում ավիատոմսերը մեզանում ահավոր գների են հասել, հիմա այս որոշման արդյունքում դրանք մի բան էլ ավելի՞ պիտի թանկանան` հարցրին լրագրողները Դավթյանին: «Ոչ, դա չի նշանակում, թե տոմսի գինը թանկանալու է: Թանկանալու է տոմսի վաճառքի ինքնարժեքը, իսկ դրա մեջ մտնում են ընկերության ծախսերը, շահույթը»,- բացատրեց պարոն Դավթյանը, ում ասածից եթե որևէ մեկը մի բան հասկացավ, առաջարկում ենք այցելել մեր խմբագրություն. խոստանում եմ իմ աշխատավարձից պարգևատրել նրան: Ա՜յ քեզ բան. բա եթե մի ապրանքի, տվյալ դեպքում տոմսի համար մարդը, ենթադրենք, 100 000 դրամի փոխարեն այսուհետ 110 000 դրամ է վճարելու, չստացվե՞ց, որ տոմսը թանկացավ: Թե՞ քաղաքացին պիտի մխիթարվի, որ դրանով «նպաստում է ընկերության ծախսերը ժամանակին և բարձր մակարդակով անելուն»: Ո՞Ւմ են տեսնես սրանք ապուշի տեղ դնում:
Պարզվում է` մեզ, և այն, ինչ պատրաստվում է անել կառավարությունը, իրականում մեծ փարիսեցիություն է և ահռելի տրյուկ: Ինչո՞ւ. որովհետև իսկապես էլ ստացվում է, որ ավիատոմսերն իրականում չեն թանկանալու, որ մենք շարունակելու ենք վճարել օդի հարկը` 10000 դրամի չափով, պարզապես քանի որ Հայաստանը սկսել ենք «թունդ ռեկլամիրովատ անել» CNN-ով, հրաժարվել ենք «օդի հարկ» կոչվող ամոթալի ձևակերպումից (կարծես իսկապես օդի տերն իրենք են)՝ այն «մտցնելով գնի մեջ»: Փաստորեն, վերջին հաշվով այդ 10000 դրամը ավիատոմսեր վաճառող ընկերությունը կամ տուրօպերատորը վերադարձնելու է ավիաընկերությանը, նա էլ դա փոխանցելու է կոնցեսիոներին, սա էլ` պետբյուջե: Ինչպես ասում են` զարմանալի զարմանք, անկարելի հնարք: Իսկ դուք ասում եք` բարեշրջումներ չկան մեր երկրում…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9591

Մեկնաբանություններ