38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ 35 լեզուներով

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը՝ 35 լեզուներով
21.10.2019 | 21:18

Հոկտեմբերի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, Ավրորա ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության գրքի շնորհանդեսը: «Բուկինիստի» հրատարակած այս գիրքը ներկայացնում է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության թարգմանությունը 35 լեզուներով: Նկարազարդված է Մարտիրոս Սարյանի գունեղ նկարներով: Կազմել է Չարենցի թոռնուհին՝ Անահիտ Չարենցի դուստրը՝ Գոհար Չարենցը: Իր խոսքում նա նշեց, որ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու գաղափարը ծնվել է 4 տարի առաջ. «Մի անգամ պապիկիս տուն-թանգարան մտավ մի հնդիկ ՝ձեռքին բանաստեղծության 2 թարգմանություն՝ հնդկերեն և բենգալերեն: Ասաց, որ երբ իրեն ծանոթ հայերին հարցրել է, թե ինչ բանաստեղծություն թարգմանի, նրան խորհուրդ են տվել՝ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»: Եվ ես սկսեցի դիմել տարբեր թարգմանիչների: Իհարկե, նախընտրում էի հայ թարգմանիչներին, քանի որ բնօրինակից թարգմանելը շատ ավելի ճիշտ է, բայց սկսեցի ստանալ թարգմանություններ նաև այլազգի թարգմանիչներից: Աշխատանքը դժվար էր, քանի որ պետք է թարգմանվեր և պաշտպանվեր տաղաչափությունը , պետք է թարգմանիչը հստակ իմանար թե՛ Չարենց, թե՛ Հայոց պատմություն, և թե՛ Հայ գրականություն: Այսպիսով ունեցանք 35 թարգմանություն և որոշեցինք հանձնել հրատարակության: Իհարկե, պակաս կարևոր չէր գրքի ձևավորումը, և անկասկած հանճարեղ Չարենցի բանաստեղծության կողքին պիտի լինեին նույնչափ հանճարեղ Սարյանի նկարները: Այդ նկարներում ես տեսա Չարենցի ամռան արևը, տեսա նրա նաիրյան աղջիկներին, տեսա նրա Բիբլիական Արարատը»:


Տարիներ առաջ, երբ օրհներգի մրցույթ է անցկացվել, տարբեր կոմպոզիտորներ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները: Մասնակցել է նաև Տիգրան Մանսուրյանը: Նա գրել էր երաժշտություն Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա: Տիգրան Մանսուրյանն ասաց, որ ինքը պաշտում է Չարենցին: Իր համար կա 2 բան՝ երաժշտություն և հայոց բանաստեղծություն: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն նրա կարծիքով հայ մարդու հիմն է, կարող ես համաձայնվել, կարող ես՝ ոչ: Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը բնորոշմամբ՝ Մարտիրոս Սարյանի նկարներով սերունդներին հասցվում է Չարենցի այրվող, խանդավառ, վառվռուն, իմաստուն հայացքը:
Հավելենք, որ գրքի տպագրելուն նպաստել է նաև բարերար Հրաչ Գեհանյանը:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 41982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ