Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ահա և վերջ․․․

Ահա և վերջ․․․
31.08.2024 | 18:55

Ինքս ինձ խոստացել էի մինչև սեպտեմբեր ավարտել նոր գիրքս՝ «Ալեքսանդր Մանթաշյանց․ ողջ ճշմարտությունը մեծ մարդու մասին» և այսօր ավարտեցի։

Շատ թանկ գին վճարեցի՝ 20 տարվա աշխատանք։

Նախ, աղբյուրներ ժողովեցի, դրանք կարդացի, համադրեցի, վերլուծեցի ու մուտքագրեցի 798 էջ։

Արդյունքում ստացվեց 327-էջանոց նոր գիրք՝ 183 պատկերներով։ Քանի որ աշխատանքը հիմնված է բացառապես փաստական նյութի վրա, ամեն տվյալ ունի տողատակի աղբյուրային նշում, որոնց թիվն է՝ 570։

Աշխատանքն ստեղծելու համար օգտվել եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն հետևյալ աղբյուրներից․

-արխիվային փաստաթուղթ 9

-գիրք 120 անուն

-տարեգիրք 46 անուն

-մամուլ 81 անուն (637 միավոր)

-համացանցային աղբյուրներ 15։

Արել եմ մի քանի հայտնագործություն, որոնք ձեզ էլ կարող են հետաքրքրել։ Այսպես․

-Ա․ Մանթաշյանցը սերում է թիֆլիսցի հոգևորականների գերդաստանից։ Նրանցից մեկը՝ Տեր Սամուել Ղայթմազյանցը 1794 թ․ Մադրասում Հարություն քահանա Շմավոնյանի հետ հրատարակել է մեր մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»․

-պարզել եմ նրա ծնողների մահվան տարեթվերը․

-Ա․ Մանթաշյանցը Թիֆլիսի շտապ բուժօգնության հիմնադիրներից մեկն է եղել․

-Ախալքալաքի «ժաժքից» հետո գնել և տրամադրել է երկրաշարժեր կանխագուշակող սարքավորումներ։

Այլ բաների մասին չեմ խոսի։

Առանձին հավելվածային գլուխ եմ նվիրել Լևոն Մանթաշյանցին, որին անվանել եմ «Որդի հարազատ հօրն նմանութիւն բերէ», քանզի, իրոք, հոր ազգանպաստ բարերարության գործը ինքն է շարունակել։

Առայժմ՝ այսքանը։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Հ.Գ.

Այսօր տրամադրությունս այնքան բարձր է, որ որոշեցի Ալեքսանդր և Լևոն Մանթաշյանցների լուսանկարների փոխարեն նրանց երգիծապատկերները տեղադրել։

Մեկը տպագրվել է Թիֆլիսի «Խաթաբալա»-յում, մյուսը՝ ֆրանսիական աղբյուրում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ