Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ի՞նչ է հիշողության քաղաքականությունը, կամ ինչպե՞ս պայքարել իշխանության արցախուրացման քաղաքականության դեմ

Ի՞նչ է հիշողության քաղաքականությունը, կամ ինչպե՞ս պայքարել իշխանության արցախուրացման քաղաքականության դեմ
17.02.2023 | 10:24

Օրեր անց մոտենում ենք Արցախյան շարժման սիմվոլիկ սկզբնակետին՝ փետրվարի 20-ին։ Արցախյան շարժման 35-ամյա ընթացքում ազգովի շատ ենք ապրել և՛ ոգևորության, և՛ հիասթափության պահեր, ունեցել ենք և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների ժամանակահատվածներ։

Ինձ համար անուրանալի է մեր ազգային ինքնության գոյաբանության ու հայկական երկու պետականությունների կայացման համատեքստում Արցախյան շարժման ունեցած դերակատարումը։ Քանի որ Հայաստանի ներկա իշխանությունները հետևողականորեն վարում են ազգի հավաքական ինքնության, հիշողության բնաջնջման ու Արցախուրացման քաղաքականություն, հարկ եմ համարում անդրադառնալ նիկոլ փաշինյանի վարչախմբի Արցախյան կարգավորման հարցում կատարյալ ձախողումներին կամ «զգետնումներին», որոնք հետևողականորեն հանգեցրեցին այսօրվա համազգային ողբերգությանը։


«ՖԻԱՈՍԿՈ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԶԳԵՏՆՈՒՄ ԶԱԼԻԵՎՍ»
2018-ին իշխանության գալուց հետո Արցախյան կարգավորման հարցում նիկոլ փաշինյանն աչքի ընկավ մի շարք ականջահաճո հայտարարություններով, որոնք, սակայն, հետագայում հանգեցրեցին հայկական կողմերի բանակցային դիրքորոշումների կատարյալ տապալումների։ Առաջին նման տոտալ ձախողումը կարելի է համարել Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ հայտարարությունը, որն արվեց իշխանության գալու առաջին ամիսներին։ 2018-ի մայիսի 8-ին ԱԺ-ում, մայիսի 9-ին Ստեփանակերտում նա խրոխտ հայտարարում էր, որ որևէ մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից բանակցելու, քանի որ դրա ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունքը չունի։ Ինքը որևէ առնչություն չի ունեցել Արցախի ազատագրման գործում, ինչպես նաև չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից և չի կարող ներկայացնել իրեն չընտրած ժողովրդին։ Ժամանակը ցույց տվեց, որ Արցախը ոչ միայն չվերադարձավ բանակցային սեղան, այլ նիկոլի թեթև ձեռամբ հետևողականորեն նվազեցվեց Արցախի սուբյեկտայնությունը, իջեցվեց Արցախի կարգավիճակի նշաձողը, ստորագրվեց կապիտուլյացիոն համաձայնագիրը և դեռ շարունակվում է արցախուրացման քաղաքականությունը։ Արցախը շրջափակված է, անտեսված ու լքված Հայաստանի օրվա իշխանությունների կողմից:


ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՈՒՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
ՏԱՊԱԼՈՒՄ N 2
Եվ այսպես, քայլարածների արցախուրացման քաղաքականության հաջորդ արարը բեմականացվեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Պատմության մեջ այն դաջվեց «վերելակային դիվանագիտություն» անվամբ, որտեղ տեղի ունեցած «վերելակային բանակցությունները» թաքնահարույց կերպով գուժում էին ՀՀ նոր իշխանությունների հերթական դիվանագիտական տապալումների մասին։
Նախ, Նիկոլի թեթև ձեռամբ հենց այդ հանդիպումից հետո Արցախյան կարգավորման օրակարգից հանվեցին Ադրբեջանի համար ոչ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք վերաբերվում էին շփման գծի ողջ երկայնքով մոնիտորինգի մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը։
Կողմերը «ոտքի» վրա պայմանավորվեցին սահմանային լարվածության թուլացման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին շրջանցելով՝ միմյանց միջև օպերատիվ կապի ստեղծման մասին։
Ենթադրվում է, որ նիկոլը հենց այդ ժամանակահատվածում տվեց չկրակելու հրամանը, որն Ադրբեջանն օգտագործեց ամրաշինական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև Նախիջևանի հատվածում հազարավոր հեկտարներով առաջխաղացում ապահովելու համար։


Իսկ անմեղսունակների իշխանությունը դիվանագիտական այս խոշոր տապալումը ներկայացնում էր որպես աննախադեպ ձեռքբերում, որի շնորհիվ հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իբր հաստատվել էր աննախադեպ խաղաղություն։
Մինչդեռ Ադրբեջանն առանց գլխացավանքի ավարտեց դիրքային առաջխաղացումներն ու «կառուցողական» ու «կիրթ» գործընկերոջ կերպարն օգտագործեց միջազգային հանրության ու քայլարածների աչքին թոզ փչելու նպատակով։
Դուշանբեից ընդամենը ամիսներ անց շփման գծում արձանագրվեցին առաջին զոհերը։ Սա Ադրեջանի լայնամասշտաբ պատերազմի նախապաստրատման առաջին նախերգանքներից էր:


Խաչիկ Գալստյան

Դիտվել է՝ 11057

Մեկնաբանություններ