Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հարեմի հարճին բնորոշ վարքագիծ

Հարեմի հարճին բնորոշ վարքագիծ
12.02.2023 | 10:28

Տիկ-տոկով ու գադջեթներով մեծացրածների համար չեմ գրում, հետևաբար կարծում եմ, որ իմ ընկերները, որոնց ուղեղներն ընդունակ են ցանկացած ծավալի և բարդության տեքստ ընկալելու, չեն նեղվի երկար գրած մտքից։
Ինչևէ:


Երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է։ Այնտեղ բնակվում է 120.000 զտարյուն հայ։ Հիշեցնում եմ՝ Արցախը երբեք չի եղել իսլամադավան երկրների լծի ներքո, այնտեղ ասպատակություններ և բռնաբարություններ չեն եղել։ Արցախցու երակներում այլազգի արյուն չի հոսում։ Արցախցին Զտարյուն Հայ է, Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը դավանող Հայ։ Կաթոլիկ, ուղափառ, բողոքական կամ իսլամադավան արցախցի չի լինում, քանզի ոչ մի օտար չի կարողացել արցախցուն կրոնափոխություն պարտադրել կամ մեկնած օգնության ձեռքի դիմաց պահանջել՝ փոխել կոնֆեսիան (սա ցավով եմ փաստում՝ որպես կաթոլիկ հայ):


Արցախցին մեզ փրկել է Սարդարապատում, արցախյան 10.000-անոց հեծյալ զորքը մի մարդու պես զոհվել է Սյունիքում, որպեսզի Վարդանին ժամանակ տա՝ հասնելու Ավարայրի դաշտ։ Ես հասկանում եմ, որ բարոյական նեկրոզով տառապող «արսենյանազգիների» համար Ավարայրն ու Սարդարապատն օտարալեզու հնչյունների ինչ-որ անըմբռնելի քաոտիկ միասնություն են, հետևաբար, դիմում եմ Հայերին (այնքան քիչ եք, որ կարող եմ ինձ թույլ տալ ընկերներ կոչել): Արցախում հիմա հումանիտար աղետ է։ Թուրքը (այո’, հենց թուրքը) շրջափակել է Արցախը՝ մեր 120.000 հային դատապարտելով սովի և մահվան։ Այնտեղ հայերը պարենը կտրոնով են ստանում։ Մենք վերջին անգամ կտրոն ենք տեսել Լևոնի օրոք, այն էլ՝ միայն հացի։ Այսօր մեր ներքին թուրքը հումանիտար օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած թուրքին։ Բայրակթար ստեղծող և կիրառող թուրքին, հինգ հազար երեխու մատաղ կյանքերը խլած թուրքին, թուրքին, որ հրապարակավ հայտարարեց, թե իրենք օգնել են ազերներին, հետևաբար՝ ազերներն էլ իրենց պետք է օգնեն (ի դեպ, հայերի օգնությունն աննկատ մնաց): Այսօր Հայաստանից հումանիտար օգնությունը բեռնատարներով գնում է թուրքերին։ Շրջափակված Արցախի աչքերի մեջ հանգիստ նայելով՝ մեր երկիրը դրսևորում է հարեմի հարճին բնորոշ վարքագիծ։ Ասում են՝ օսմանյան սուլթանների հարեմներում հարճերից շատերը ողջ կյանքի ընթացքում չէին վաստակում սուլթանի բարեհաճ վերաբերմունքը, սակայն ամեն օր ուտեստներ էին պատրաստում և ուղարկում տիրոջը՝ հուսալով, որ մի օր սուլթանը կայցելի իրենց և կփաղաքշի։ Կարծում եմ՝ շատ նման է մեր այսօրվա իրավիճակին։


Հետևաբար, ևս մեկ անգամ եմ դիմում Հայերին. մի վերածվեք սպանդանոց քշվող գառների հոտի, որ ցավակցական մայոց է արձակում՝ մսագործի դագաղը տանող սգո թափորի կողքով անցնելիս։


Գրիգորի Պողոսյան

Դիտվել է՝ 11973

Մեկնաբանություններ