Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը
11.02.2023 | 10:26

Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաև՝ էությունը։
Փաշինյանը հիմա թաքնվում է «Հավաստի Աղբյուրի» անվան տակ և շարունակում իր սիրած գործը, բայց արդեն վարչապետի կարգավիճակով և միջազգային մասշտաբով։
Եթե նրա լրագրողական և «ընդդիմադիր» քաղաքական գործունեության զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետության ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիվն ու աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են։


Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։
Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։


Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։
ՌԴ-ից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։


ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։
Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։
Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ-ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։


Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։
«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,-ինձ հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։
Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։
Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։


Հ․Գ․ Ի նշան հայ-իրանական բարեկամության՝ հարգարժան դեսպանի հետ նկարվեցինք տոնական միջոցառման ժամանակ (կից նկարում կա նաև «Հայկական ժամանակի» տարածած նյութի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։
Շնորհավորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 11976

Մեկնաբանություններ