ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նրան դաստիարակիր այնպես, որ չփորձի զենք վերցնել և ուրիշի տան վրա գնալ»

«Նրան դաստիարակիր այնպես, որ չփորձի զենք վերցնել և ուրիշի տան վրա գնալ»
12.03.2023 | 10:21

Անկյունում կծկվել էր մի ծերունի... Նրա կողքին՝ կինն ու հարսը... Գլուխները սավաններով ծածկած, որ չտեսնեն ծերունու և օրորոցում անդադար գոռացող մոտ վեց ամսեկան տղա երեխայի սպանությունը... Վարդանը մոտենում է օրորոցին, գրկում է երեխային, համբուրում է այտերը, մի կողմ է նետում տակի թաց սպիտակեղենը... Պառավի գլխից քաշում հանում է սավանը... Բերում մի ձեռքով փռում օրորոցի մեջ... Պառկացնում երեխային՝ գրպանից հանում «Պրիսիպկա» կոչվող փոշին... Ցանում ամբողջապես բորբոքված մաշկին... Երեխայի մայրը մի կողմ նետելով գլխի սավանն ու թաց աչքերով ուշադիր նայում է Վարդանին... Հետո Վարդանը գրապանից էլի բաներ է հանում՝ շոկոլադ, շաքար... Ընկերներից մեկը գոռում է...


- Հո չե՞ս գժվել... Մենք ուտելու բան չունենք...
Բայց Վարդանը ուշադրություն չի դարձնում... Երեխան վայրկենապես քաղցրություն զգալով, լացը կտրում է...
Վարդանը գնում կանգնում է կծկված ծերունու առջև ու ասում...
- Նրան դաստիարակիր այնպես, որ չփորձի զենք վերցնել և ուրիշի տան վրա գնալ...
Հետո ձեռքը դնում է ծերունու ուսին և ասում...
- Պետք չի, որ նա ու իմ որդին իրար դեմ ելնեն...
Ծերուկը գլուխը խոնարհած լսում է... Վարդանենց դուրս գալուց հետո՝ ծերունին ետևներից դուրս է գալիս ու հայերեն ասում...
- Տղա՛, ա՛յ տղա...


Վարդանը մոտենում է՝ ծերունին ինչ-որ բան է ասում ու ցույց տալիս նկուղի դուռը... Վարդանը նրա հետ մտնում է նկուղ... Քիչ անց իր ետևից նկուղ վազող տղաներից հինգի հետ դուրս է գալիս գնդացրով, ականներով ու նռնակներով զինված...
Այս պատմությունը մի հատված է Վարդանի մարդկային հոգու մասին:


Թեհմին Գրիգորյանի (Tehmin Grigoryan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15461

Մեկնաբանություններ