ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նշանակվել է Եգիպտոսի նոր վարչապետ

Նշանակվել է Եգիպտոսի նոր վարչապետ
24.07.2012 | 16:46

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին այսօր երկրի վարչապետ է նշանակել ջրային ռեսուրսների նախարար Հիշամ Ղանդիլին։
Նորանշանակ վարչապետն այժմ պետք է ձևավորն նոր կառավարություն։
Մուրսին իսլամիստական «Մուսուլման» շարժման կողմից ձևավորված «Ազատություն և արդարություն» կուսակցության նախագահն է։ Նորանշանակ վարչապետը, սակայն, իսլամիստների հետ ոչ մի առնչություն չունի։

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ