20.02.2013|
12:18
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ 2-րդ 5-ամյա պաշտոնավարման ժամկետով, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։ «Երկուշաբթի հայաստանցիներն ընտրությունների էին գնացել՝ զգալի նախապատվությամբ, որպեսզի պարոն Սարգսյանը հաղթի ու կայունություն ապահովի մի երկրում, որը գնալով ավելի կարևոր դաշնակից է դառնում ԱՄՆ-ի համար՝ Իրանի միջուկային ամբիցիաներին հետևելու հարցում»,- գրում է թերթը: NYT-ը նկատում է, որ չնայած Սարգսյանի հաղթանակի՝ ամիսներ առաջ կանխատեսված լինելուն՝ նախընտրական քարոզարշավում որոշ անսպասելի զարգացումներ են եղել. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: