Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անկախությունն է պետականության հայրը

Անկախությունն է պետականության հայրը
23.08.2024 | 21:38

Անցյալ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց և սկսվեց Օգոստոսի 23-ը՝ Հայաստանի անկախության հռչակման օրը, անկեղծորեն ասած, սիրտս չէր ենթարկվում մտքիս, և միտքս՝ սրտիս, որ Շնորհավորական ջերմ ու ոգեղեն խոսքեր գրեմ:
Բարի վայելում Ազատ, անկախ Կյանքը քո
Հայրենիք -պետության մեջ...
Մինչդեռ 30 տարի մաս-մաս, կտոր-կտոր, բաժան-բաժան արեցին մեր սրբասուրբ անկախությունը, իրենք դարձան սանձարձակ ու բարգավաճ, իսկ մեր ժողովուրդն ու մեր Հայրենիք -պետությունը՝ խեղճ ու անապահով՝ կքած վարկերի տակ ու կյանքը խոպաններում մաշող:
էս հ-Խեղա-տեղա-փոՂությունից հետո ասես ծաղրեցին մեզ մեր միամտության և ապահով ու արժանապատիվ ապրելու երազանքի համար:
Հայ ժողովո՛ւրդ, խաղաղ ապրել էիր ուզում, դրա համար էլ կռվեցիր ու հաղթեցիր, բայց հաղթանակդ նույնպես՝ որպես կեղծ մանրադրամ, շաղ տվեցին թշնամիներիդ ոտքի տակ, որպեսզի հետո քեզ ստիպեն հավաքել դրանք, որ հացի փո՞ղ անես: Մինչդեռ մենք, երբ հաղթեցինք, պիտի դաժանորեն ծունկի բերեինք մեր ոխերիմ թշնամուն:
Բայց ծրագիր կար, որ թշնամուն մե՛նք պիտի զիջե՛նք՝
այն էլ արյունալի պարտությամբ ու մեր ազատագրած հողերը շաբաշ տալով, ու դրա համար ոչ մի պատիժ չկրեն պարտությունը մեր վզին փաթաթողները:
«Հող հանձնողին հողին կհանձնենք» - ասում էին դեռ ըմբոստ հոգիները, թեև ձևակերպումը բնավ ազգանպաստ չէ.
հողը հանձնելուց հետո թեկուզ շներին ու գելերին գզել տաս հող հանձնողին, հողը չի վերադառնա:
Որջապետն արդեն բառախաղեր է անում. անկախությունը մշտական չի լինում, այնպես ինչպես առողջությունը, պետք է առողջությունը ամուր պահելու համար մշտապես դեղ ու դեղորայք խմել և հարմարվել թշնամու մեծ ախորժակով պահանջներին: Սովետական Հայաստանի քարտեզը ստվարաթղթի վրա լոբզիկով կտրել է տվել ու մեր աչքն է խոթում՝ սա է իրական Հայաստանը՝ առանց Արցախի:
Հիմա էլ իր բանաստեղծական հանճարն է գործի դրել՝ Հայրենիքը պետություն է:

Այդպես էլ որոշ պետական գործիչներ և մեր ժողովրդի մի հոծ զանգված չհասկացան, որ անկախության տարիների հենց առաջին օրից պիտի հասկանային ազգային այն մեծ երջանկությունը, որ հազար և ավելի տարի հետո վերջապես մեր Հայրենիքը դարձավ նաև մեր պետութունը:․ՈՒրիշի պետությունը, որտեղ ապրում է մարդը, Հայրենիք չի դառնում երբեք:

Մեր Հայրենիքի տարածքի վրա շատ բռնակալ ազգեր հիմնեցին իրենց բռնատիրությունը, և մենք դարերով ապրել ենք մեր Հայրենիքում, բայց օտար բռնակալների պետության մեջ՝ մուծելով ծանր ու դաժան հարկեր: Հիմա, բացատրի՛ր, նիկոլ, այդ բռնակալ պետությունը , որ բռնազավթել էր մեր Հայրենիքը, մեր Հայրենի՞քն է եղել:
ՈՒ էսպես նիկոլը դարձյալ մոլորեցնում է իրեն ձայն տված մոլորյալներին:

Ի դեպ, Հայենիք- պետություն հասկացությունը, թե կուզեք՝ գաղափարը, ես արծարծել եմ մի քանի տարի առաջ իմ հոդվածնեում և ՖԲ գրառումներում։ Ես գրել եմ, որ երջանկություն է մեզ համար, որ համընկել են Հայրենիքն ու պետությունը, որ երկուսն էլ Հայկական են:

Թե ինչու է նիկոլը խեղում դրանց էությունը, թողնում եմ ընթերցողների սուր մտքին:
Չկա Պետություն առանց Անկախության: Անկախությունն է Պետականության Հայրը:
Հենց այդ Անկախությունը բարձր արժեք է, դա գիտակցել է պետք ու ըմբռնել դրա ողջ փիլիսոփայությունն ու Աստվածային արժեքը:
Ազգն առանց պետականության աստիճանաբար կարող է վերածվել ցեղախմբի, որ գնչուների նման երկրե երկիր են տեղափոխվում և կարողանում են պահպանել սոսկ իրենց ներքին, նեղ ցեղային սովորույթները, թեև նրանց գիտակցությանն էլ է արդեն հասել այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդ, էլ չեմ ասում ՝ազգ դառնալու համար պետք է նստակյաց լինել՝ թեկուզ օտարի երկրում: Ո՞վ իմանա, գուցե նրանք էլ քրդերի պես ուրիշի հայրեիքում ուզեն ինքնորոշվել:
Իմ Հա՛յ Ժողովուրդ, հիշի՛ր և մի՛ մոռացիր՝,
Հայրենիքից վեր Աստված է միայն,
Հայրենիքին հավասար Աստված է միայն:
Հայրենիքը կարելի է պահել ու պաշտպանել միայն հզոր Պետականության շնորհիվ:Ասորիները և էլի շատ ժողովուրդներ, իրենց Հայրենիքը կորցրին պետականության կորստից հետո, իսկ հրեաները հայենիք ձեռք բերեցին պետություն ստեղծելուց հետո:
Հայրենիքդ պահի՛ր ամուր ու անկախ օտարի լծից։
Պատժի՛ր երկիրդ քանդող ու ավերող թշնամիներիդ՝ ներսի ու դրսի։
Զինվի՛ր անգամ հացիդ հաշվին:
Մենք դա կարող ենք, պարզապես հավատանք ինքներս մեզ, այլ ոչ թե մեր երկիրը ներսից թուլացրած անկուշտներին վստահենք:
Մենք տոնելու՛ ենք մեր հզոր և իսկական ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ,

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ
23 օգոստոսի, 2024 թ․

Դիտվել է՝ 10532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ