ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևի պատասխանը Վաշինգտոնին

Ալիևի պատասխանը Վաշինգտոնին
04.07.2024 | 14:30

Աստանայում ընդունվել է «Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը»: Սա Օ՛Բրայենի խայտառակ այցի պատասխանն է, որի ժամանակ ամերիկյան կողմը փաստացի «միջանցքային» տրամաբանության առաջարկ էր արել Ալիևին։ Ի պատասխան՝ Բաքուն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ իր ճամբարը դա ՌԴ-ն ու Չինաստանն է, մի՞թե արևմտյան գործընկերները որևէ հետևություն կանեն սրանից հետո. ես որ խիստ կասկածում եմ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ