Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Շունը

Շունը
18.10.2023 | 23:01

Փողոցի մեջ թախծոտ ու լուռ

Նստած էր նա գլուխը կախ,

Ի՞նչ կար արդյոք հոգում անհուր

ՈՒ սրտի մեջ ջինջ ու խաղաղ։

ՈՒ աշխարհն էր զնգում անհոգ,

Շունը նստած` անպետք, անտեր,

Չէր երևում հեռվից ոչ ոք,

Որ գրկեր ու իր հետ տաներ։

Նստած էր նա դալուկ ու խեղճ,

Որ ցավի մեջ ցավը վանես,

ՈՒ կարդացի աչքերում պերճ.

«Ե՞րբ ես գալու ինձ տուն տանես»...

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 3014

Մեկնաբանություններ