Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»

Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
25.01.2021 | 21:45

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հայատարարությունից հետո ավելի քան եռամսյա լռությունից հետո դուրս է եկել ընդհատակից: Իր ոճի մեջ, լակոնիկ է խոսել, խոսքն էլ արտահայտիչ դարձնելու համար՝ գեղեցիկ բառեր կիրառել:

Ընդունում է՝ պարտության մեջ ինքն էլ իր մեղավորության բաժինն ունի, բայցև շտապել է վրա բերել՝ 2015-ի սահամանդրական փոփոխություններով՝ պաշտպանության նախարարի լիազորությունները կրճատվել էին, ու գլխավոր պատասխանատուն ոչ թե նախարարը, այլ գերագույն հրամանատարն է ու ԶՈՒ ԳՇ պետը: Խոստովանել է՝ 5-րդ սերնդի՝ անհպում պատերազմին պատրաստվել չէինք հասցրել և այլն, և այլն: Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ ու դիպուկ է նկարագրում՝ չպատասխանելով սակայն ամենակարևոր «ինչու»-ին. եթե 5-րդ սերնդի պատերազմին պատրաստ չէինք, ապա պաշտպանական գերատեսչության թիվ մեկ ղեկավարն ինձ ու ինձ նման մոտ 10 մլն հայի ինչո՞ւ էր վստահեցնում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Ո՞ւր են նոր տարածքները, պրն նախկին նախարար, հարց եմ տալիս, ո՞ւր են: Եթե Դուք երկրորդված էիք ԳՇ պետին ու գերագույ ն հրամանատարին, ինչի՞ համար էիք պատերազմում անվարան հաղթելու հայտարարությունների բեռն ու ծանությունը Ձեզ վրա վերցնում: Հիմա ասում եք՝ «չկարողացանք հաղթել, որովհտեև չէինք հասցրել պատրաստվել», բայց ես այլ կերպ կբանաձևեի՝ չկարողացանք հաղթել, որովհետև պետական ապարատի գրեթե բոլոր «չիովնիկները» մեծ-մեծ «փրթելուց» առաջ իրենց հաշիվ չեն տալիս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 75268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ