Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Քանի դեռ այս մեյմուններն են փշկած իշխանական թառին

Քանի դեռ այս մեյմուններն են փշկած իշխանական թառին
29.01.2024 | 17:03

Ասում են` շատ նպաստավոր պայմաններ են հիմա Հայաստանի համար, աշխարհով մեկ Ալիևին ու Ադրբեջանը նեղն են լծել:

Իսկապես էլ, շատ նպաստավոր կացություն է: Բայց հո առաջին անգամը չէ՞, որ մեզ համար նպաստավոր վիճակներն ամենից աննպաստ կարգավիճակի են հանգեցնում սրանք: Ասածիս գլխավոր ապացույցը Հաագայի միջազգային դատարանում տարած մեր հաղթանակն էր, որը սրանք ոչ միայն պարտության, այլև հերթական ցեղասպանության փոխարկեցին:

Նպաստավոր վիճակ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ այս մեյմուններն են փշկած իշխանական թառին:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 6652

Մեկնաբանություններ