ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Աշոտյան. Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը եւ հատկացնել պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին

Արմեն Աշոտյան. Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը եւ հատկացնել պրոթեզավորման կարիք ունեցող զինվորներին
29.11.2020 | 17:29

Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քանի որ կառավարություն այլեւս չկա՝ այստեղ գրեմ։ Սոցիալական տիրույթում հաճախ տեսնում եմ պատերազմի ընթացքում վերջույթները կորցրած զինվորականների լուսանկարներ, որոնք ունեն պրոտեզավորման խնդիր։ Այս կարեւոր հարցը հանրային նախաձեռնություններով չի լուծվի։ Մի քանիսին գուցե ստացվի օգնել, բայց ոչ բոլոր կարիքավորներին։


Անեմ շատ հստակ առաջարկ։ Մի արտասահմանյան որակյալ պրոտեզի գինը մոտ 10-12 000 ԱՄՆ դոլար է։ Իմ նախնական հաշվարկներով պատերազմի ընթացքում նման խնդիրներ ունեցողների թիվը՝ մոտ 2 000 (ավելի ստույգ վիճակագրության կարիք կա, իհարկե)։ Պրոտեզների հատկացման, սպասարկման կենտրոնացված ծառայություն է պետք նաեւ։ Ընդհանուր մոտ 26-28 մլն ԱՄՆ դոլար։ Անհրաժեշտ գումարի աղբյուրն էլ ասեմ։ 2020-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է մոտ 18.8 մլրդ դրամի պարգեւավճար, այսինքն մոտ 35 մլն ԱՄՆ դոլար։ Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ։ Անուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին։ Տղաները դա վաստակել են»։

Դիտվել է՝ 4605

Մեկնաբանություններ