Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը

Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը
09.10.2024 | 14:50

Որպես Արցախի Հանրապետության երկրորդ օմբուդսման՝ միացել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Gegham G. Stepanyan-ի նախաձեռնությանը:

«2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: Ակնկալում եմ բոլորիդ մասնակցությունը»:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ