Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Հասարակական հիերարխիա

Հասարակական հիերարխիա
10.10.2024 | 10:19

Նորմալ հասարակություններն ունեն հիերարխիայի տեսք, որտեղ գործում է սուբորդինացիայի կամ ստորակարգման սկզբունքը՝ մարդկանց ունակությունների, հասարակության մեջ գրաված դիրքի և այլ հատկությունների հետ կապված։

Նման հիերարխիայի ամենախիստ տեսակը զինվորական գործի մեջ է, որտեղ կա ենթակայության և ենթարկվելու հստակ համակարգ։

Քաղաքացիական հասարակության մեջ էլ կա նման հիերարխիա, բայց շատ ավելի մեղմ արտահայտված ենթակայության և մեկը մյուսին ենթարկվելու կարգ։

Բնական է նաև, որ բոլոր հասարակություններում մարդիկ միշտ ձգտում են լինել հնարավորինս ազդեցիկ իրենց շրջապատում կամ էլ ավելի լայն շրջանակներում։

Մարդկանց հնարավորինս ազդեցիկ լինելու ձգտման պայմաններում էլ հենց ձևավորվում է հասարակական հիերարխիան, որը իդեալական դեպքում իր ցանկացած մակարդակում ունի բալանս մարդկանց ունակությունների ու նրանց ամբիցիաների և հասարակության մեջ իրենց գրաված դիրքի միջև։

Բայց տարբեր պայմաններում գտնվող ժողովուրդներն ու մարդիկ իրարից տարբերվում են իրենց մենթալիտետներով, որոնց դեպքում էլ ձևավորվում են իրարից տարբեր հասարակական հիերարխիաներ։

Այն հասարակություններում, որտեղ մարդիկ տգետ են և ունեն իրենց ունակություններին չհամապատասխանող շատ ավելի մեծ ամբիցիաներ, սովորաբար չեն սիրում ենթարկվել իրենցից օբյեկտիվորեն ավելի արժանավորներին։

Նման հասարակություններում հիերարխիայի ձևավորումը ունենում է իր առանձնահատկությունները, որը հիմնականում արտահայտվում է նրանով, որ հիերարխիան չի կառուցվում մարդկանց ունակությունների ու արժանավորության սկզբունքով, և արդյունքում նման հիերարխիան ումենում է փոքր բարձրություն ու շատ ավելի տափակ բլուրի տեսք, քան՝ նորմալ հասարակություններում։

Եվ ինչքան փոքր է հասարակական հիերարխիայի բարձրությունը, այնքան նրանում մարդիկ ունենում են փոքր, աննշան ու կենցաղայինին մոտ ձգտումներ ու նպատակներ, մանավանդ, երբ հիերարխիայի գագաթում գտնվողներն էլ իրենց մենթալիտետով ու հոգեբանությամբ ամենաներքևիններից չեն տարբերվում։

Իդեալական դեպքում նման մարդկանցից ստեղծված հոգեբանական ու մենթալիտետային հիերարխիան վերածվում է քաղքենիական հարթության, որտեղ բոլորն իրար հավասար են իրենց էությամբ, իսկ հասարակությունն ինքը չզարգացող ու անկայուն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ