Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

5000-ը 9 անգամ շատ է 560-ից

5000-ը  9 անգամ շատ է 560-ից
29.09.2024 | 16:48

Նեմրութ սարի գագաթին են գտնվում հայոց դիցարանը գլխավորող երեք գերագույն աստվածների` երկնքի ու երկրի արարիչ Արամազդի, մայր դիցուհի Անահիտի, լույսի և արդարության աստված Միհրի արձանները: Նույն վայրում են նաև քաջության աստված Վահագնի և գրի ու դպրության աստված Տիրի արձանները:

Տարեկան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Նեմրութ` աստվածների արձանները դիտելու համար: Տոմսն արժի 50 թուրքական լիրա (մոտ 560 ՀՀ դրամ):

Կան բացօթյա թանգարանն այցելելու անվճար տարբերակներ:

Մի քանի օր առաջ Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի գլխավոր ցուցանմուշները Բրիտանական թանգարանից Հայաստան բերված Անահիտ Աստվածուհու գլխաքանդակն ու ձախ ձեռքի մի հատվածն են։ Ցուցադրության մուտքի տոմսի արժեքը 5000 ՀՀ դրամ է:

Պարզ մաթեմատիկական գործողությամբ կարելի է հաշվել, որ 5000-ը 9 անգամ շատ է 560-ից:

Մնացածը դուք եզրակացրեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ