Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԲՀԿ-ի հայտարարությունը` հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԲՀԿ-ի հայտարարությունը` հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ
07.11.2012 | 12:21

Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը` մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով ...»:

Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի պաշտոնավարման ժամկետը ՀԻՆԳ տարի է:

Դիտվել է՝ 6721

Մեկնաբանություններ