16.06.2024|
11:52
Բազմիցս ասել եմ և հիմա կրկնում եմ՝ ստալինյան ժամանակներից ի վեր, Հայաստանում երբեք նման քաղաքական հետապնդումներ և այսքան քաղբանտարկյալներ չեն եղել։ Վերջին շրջանում հատկապես բռնություններն ու քաղաքական հետապնդումները սաստկացել են։ Հետապնդվում, ձերբակալվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, ՀՅԴ անդամները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, օրինակ՝ GG սեփականատերը։ Այլևս անիմաստ է դիմել անհայրենիք, նյութապաշտ ՔՊ-ականներին,ծախված, բթամիտ ոստիկաններին, նույնպես ծախված քննիչներին, դատախազ-դատավորներին։