․․․Նայեց Ալեքը հսկա Կռունկին
ՈՒ լուռ դատարկեց գավաթը օղու.
- է՜յ, բոշի տղա, շուտ «Ճամփու ղայդեն»
ՈՒսուլով չալե, ղայդով չալե, օղուլ:
Ասաց և արագ դուրս գալով շեմքից
Նա կառքը քշեց գերեզմանատուն.
Եվ մտրակն առած, ահեղ կսկիծով
Հարվածեց ծանոթ քարերը մթնում:
- Բաբիենց Հայկակ, Զուլո, Ծուռվզենք,
Ինչ որ ասացի՝ բիթուն կատարվեց,
Բոստան Օնեսը թարս նայեց ձիուս,
Ծո, էլեք աշեք, հին Գյումրին փոխվեց:
Փրկչի գմբեթը դինամիտ դրին,
Գեղացիք եկել լցվել են քաղաք,
Ֆայտոն չտեսած՝ ավտո նստեցին,
Ինչքան չլուտ կար՝ դարձել է աղա․․․
«Ֆայտոն Ալեքը»
Հատված
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից