Պետք չի թույլ տալ, որ նուռը նռնակ դառնա։ Նռնակը փոքր նուռը չի, նռնակը պայթում ա։ Իսկ երբ նուռը նռնակ ա դառնում, ազատության դուռն էլ դռնակ ա դառնում՝ նեղ դռնակ, որի միջով անցնել համարյա հնարավոր չի։ Իսկ երբ ազատության դուռը դռնակ ա դառնում, սեղմված բուռն էլ բռնակ ա դառնում՝ բռնակ ա դառնում ազատության դռնակի վրա, որն էլ բացել հնարավոր չի։ Իսկ բռնակից մինչև բռնակալություն ընդամենը մի քայլ ա։
Պետք չի թույլ տալ, որ նուռը նռնակ դառնա
Հենրիկ Պիպոյան