Ձմեռն անցավ, եկավ գարուն...
ՈՒ թեև ապրիլ ամիսն էլ կիսվեց, սակայն ողջ ձմռան ընթացքում Կարապի լճում գործող սահադաշտի հետքերը մնացել են, և ու՞մ են սպասում:
Այո՛, Տիգրան Ավինյանի հուժկու կարգադրությանը, որը կհաջորդի քաղաքապետարանի Լենինի (ով եղել է, եղում է և կեղի)՝ Կամո Արեյանի իմաստուն խորհրդին, ով կհիշեցնի, որ Կարապի լճում ինչ-որ բան են մոռացել:
ՈՒ քանի որ հավքն իր թևով, օձն իր պորտով չի կարող շեմել քաղաքապետարան, դիմում եմ համացանցի օգնությանը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ