25.06.2024|
07:41
1965 թվականին ամերիկացի մեծատաղանդ կինոռեժիսոր Սթենլի Կրամերը նկարահանեց իր հերթական ֆիլմը, որը անվանեց «Այս խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը»: Անցել է 59 տարի Կրամերի տված բնութագրումից, և դժվար չէ պատկերացնել, թե աշխարհը ուր է հասել։ Այ, օրինակ, տասնյակ միջազգային կառույցներ են ստեղծվել (ՄԱԿ, ԵՄ և այլն), որոնց հիմնական անելիքը մարդկության կյանքը արժանավայել, բարեկեցիկ դարձնելն է, մինչդեռ Քեմբրիջ, Հարվարդ, Սորբոն ավարտած էս փողկապավոր պարոնները հասարակ մի էշ հեծնել չգիտեն (մոտենում են հետևից)։