04.07.2024|
19:15
«Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշու՞մ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված…