ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նաիրա Զոհրաբյան. Նիկոլը պետք է ընդուներ Պուտինի առաջարկն ու կանգնեցներ պատերազմը

Նաիրա Զոհրաբյան. Նիկոլը պետք է ընդուներ Պուտինի առաջարկն ու կանգնեցներ պատերազմը
30.01.2021 | 14:44

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է.


«Եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ինչին, ի դեպ, համաձայնել էր Ալիեւը, Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի, որովհետեւ ըստ պաշտոնական թվերի, հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք ունեինք 729 զոհ, Արցախի տարածքի զգալի մասը չէինք կորցնի, որովհետեւ հոկտեմբերի 19-ի դրությամբ թուրքը գրավել էր Արցախի հարավից դեռ որոշակի հատվածներ միայն։ Եթե Նիկոլը ընդուներ Պուտինի առաջարկն ու պատերազմը կանգներ՝ հազարավոր պայծառ տղաներ այսօր ողջ կլինեին։
Իսկ Շուշի ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը, որով Նիկոլը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է։
Եթե Շուշին մնար մերը, որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա։


Դա նույնն է, որ հիմա Ալիեւը հայտարարի, թե տալիս է անվտանգության երաշխիքներ եւ Շուշիի հայ բնակչությունը կարող է վերադառնալ թուրքի վերահսկողության տակ գտնվող քաղաք։


Մեկ հայ անգամ չի վերադառնա։ Ու դա փաստ է։
Փաստ է նաեւ, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր կանգնել եւ մեկ մարդ դա թույլ չտվեց։ Ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։
Ի դեպ, օրերս Շուշիի քաղաքապետը հայտարարեց, որ 2008-ից Շուշիի բնակֆոնդը սպառված է եղել և որևէ ադրբեջանցի, անգամ տեխնիկապես, չէր կարող վերադառնալ Շուշի»:

Դիտվել է՝ 5773

Մեկնաբանություններ