ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ. Տեղ կհասնես՝ լավ է, չհասար, դա էր ճակատիդ գրված

Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ. Տեղ կհասնես՝ լավ է, չհասար, դա էր ճակատիդ գրված
14.10.2016 | 10:23

Այս գիշեր Վլադիկավկազից քիչ հեռու վթարվել է Երևան- Մոսկվա ավտոբուսը, 5 հոգի զոհվել է: Բազմաթիվ վիրավորներ կան:
Առաջին անգամ չի, այստեսակ լուրերը, ամենաթողության հանդեպ անզորությունից ու խորին դառնությունից զատ, ուրիշ զգացմունքներ չեն առաջացնում: Հեռու տնից- տեղից՝ զոհերի մեջ քո մոտիկներից չկան: Որովհետև Հայաստան- Ռուսաստան ուղևորափոխադրումները խայտառակ վիճակում են, բարձիթողի ու պետության կողմից ոչ մի կերպ չվերահսկվող: Մարդն ու իր բախտը, տեղ կհասնես՝ լավ է, չհասար, դա էր ճակատիդ գրված: Օրերով անքուն, հարբած, վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդները, անսարք ավտոբուսները, որևէ չվացուցակի բացակայությունն ուղևորներին դարձնում են փոխադրողի պատանդը: Ինքս մի անգամ եմ ավտոբուսով գնացել, 2013 թվին, այլևս՝ երբեք: Լավ է՝ ոտքով կտրեմ այդ ճանապարհը, սթրեսներն ավելի քիչ կլինեն:

Հասկանալի է, որ էժանությունը համեմատաբար աղքատ մեր ժողովրդին այլընտրանքի տեղ չի թողնում, կենտրոնական Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից հանված են ավիաչվերթները, բայց դա չի նշանակում, որ մարդու կյանքն էլ պիտի այդքան էժանանա:
Այն հարցերում, որոնք մարդու կյանքին ու առողջությանն են վերաբերում, ես միշտ ծայրահեղ դիրքորոշում ունեմ. Ճիշտ կլիներ, որ ռուսական կողմն արգելեր հայկական ավտոբուսների մուտքը ՌԴ, մինչև ոլորտում կարգուկանոն հաստատվի: Հայկական կողմից հարցը կարգավորելու ակնկալիք չունեմ:

Դիտվել է՝ 6633

Մեկնաբանություններ