«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մի՛ մտեք այդ անեծքի տակ

Մի՛ մտեք այդ անեծքի տակ
11.06.2024 | 12:00

Լարվածությունը հասել է գագաթնակետին։

Բութ համառությամբ իշխանությունները երկիրը տանում են հետևողական թրքացում, հայ ժողովրդի ինքնության ոչնչացում: Ստեղծված պայմաններում Բագրատ սրբազանը, ըստ էության, այն վճռական մեկն է, ով փորձեց, փորձում է այս գահավիժման դեմն առնել, ու Աստված մի արասցե, որ ձախողվի, քանզի դա կլինի մեր պատմության, դարերի հոլովույթի մեջ մեր ընթացքի վրա դրված գերեզմանաքարը որպես միակ, անբեկանելի հանգուցալուծում։

Այս վճռական պահին Բագրատ սրբազանին մենակ թողնելը ոչ թե ազգային խայտառակություն է, այլ ազգային դավաճանություն:

Մի՛ մտեք այդ անեծքի տակ:

Խոսքս առաջին հերթին ձեզ է վերաբերում, հայաստանյան նախկին նախագահներ, որ ամբողջովին պատասխանատվություն եք կրում երկրում ստեղծված այն այլանդակ միջավայրի, բարքերի սերմանման համար, որոնք հնարավոր դարձրին նիկոլն ու նիկոլիզմը որպես տեսակ ու գաղափարախոսություն:

Առաջնահերթությամբ խոսքս նաև ձեզ է վերաբերում հայոց հոգևոր թեմերի առաջնորդներ:

Այսօր Սրբազանին հավասար դուք պիտի կանգնած լինեիք:

ՈՒ՞ր են ձեր զորաց գնդերը, մի՞թե այսօրը ձեզ համար Սարդարապատ չէ:

Աստված մի Արասցե Բագրատ Սրբազանի ձախողումը:

Ձե՛զ եմ դիմում, նրան մենակ թողածներ, չմտածեք, թե ծայրահեղ դեպքում գերեզման կունենաք արտերկրում:

Սեփական երկրի զգացողությունը չունեցածի համար այս երկիրը հատկացնելիք գերեզմանատեղ չունի աշխարհի և ոչ մի անկյունում:

Եթե ոչ հանուն ուրիշ բանի, ապա գոնե ձեր հոգու փրկության համար կանգնեք Սրբազանի կողքին, փորձեք Երկիրը փրկել արնախումի ճիրաններից:

Մեր նախնիները մեզ երկիրը չկտակեցին նրա համար, որ այսպես ապաշնորհ մսխենք այն, դատապարտենք չգոյության:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ