«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող

Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող
02.07.2024 | 14:32

Հունիսի 30-ին Կիրանց գյուղի մոտ ադրբեջանական զինուժը տեղադրել է մեծ դրոշակ, որը տեսանելի է նաև Կիրանցի հարևան՝ Աճարկուտ գյուղի տարածքից։ Դա հոգեբանորեն վատ է ազդում Կիրանցի և Աճարկուտի բնակիչների վրա։ Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հաստատեց, որ գյուղի գերեզմանատանը մոտակա, «Խաչի յալ» կոչվող տարածքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշ։ Վարչական ղեկավարը հայտնեց, որ ՀՀ դրոշն էլ է տեղադրված այդ հատվածում։ Կ․ Շահինյանին հարցրի Քարահան գետի աջ ափին, Կիրանցի 8 հեկտար վարելահողերի մասին, որոնց տերերը կադաստրի կոմիտեից ունեն սեփականության վկայաններ, սակայն այդ հողերը հանձնվել են Ադրբեջանին։ Կ․ Շահինյանը հաստատեց,որ այդ 8 հեկտարը կադաստրի վկայականներով պատկանել է Կիրանց գյուղի մեկ տասնյակից ավելի բնակիչների։ Նրան հարցրի, այդ հողերի տերերին պետության կողմից դրամական փոխհատուցման մասին։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքն այդ հարցով չի զբաղում, դրանով զբաղվում են Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը։ Կիրանցի բնակիչները լրագրողիս հայտնել են, որ այդ 8 հեկտարի համար պետության կողմից դրամական փոխհատուցումը լինելու է մեկ քառակուսի մետրի համար 3 դոլարի չափով։ Կ․ Շահինյանը հավելեց, որ ներկայումս ընթանում է միջպետական ավտոճանապարհի նոր, Աճարկուտ գյուղով ձգվող հատվածի շինարարությունը, որը պետք է գործարկվի հուլիսի 24-ին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5011

Մեկնաբանություններ