«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Միքայել Մինասյան. Ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ

Միքայել Մինասյան. Ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ
26.12.2020 | 14:04

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է.

«Արյունոտ քաղաքական առևտուր
Ինչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո’, արյունոտ քաղաքական առևտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։ Ով կմասնակցեր մարդասպանի առաջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հասկացան։ Ու Նաիրին գնաց բանտ։ Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտահերթ ընտրություններ։ Կարելի՞ է բանակցել Նիկոլի հետ։ Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո և երեխաներիդ վրա և Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտյանս։
Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն՝ ունի. նա առաջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։ Ի՞նչ է լինելու. ոչինչ, բացի որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։


Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում։ Անիմաստ քայլ էր, բայց գոնե երևաց, որ սկսել է վախենալ ապագայից»։

Դիտվել է՝ 4019

Մեկնաբանություններ