-
17.09.2023|
10:41
Ինձ մի բան ա շատ հետաքրքրում։
Օրինակ, էն մարդիկ, որ էս քանի օրը գրում են, թե կապիտուլյանտը շատ խառն ա, վախերի մեջ ա, սարսափած ա, արդեն փախնում ա՝ բա մի երկու օրի՞ց ինչ են գրելու, երբ էս անտերը, իր համբալների հսկայական բանակով, իր ճորտին դարձրած կլինի քաղաքապետ։
-
14.09.2023|
09:47
Շուրջ 6 ամիս է գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ տակը բան չկա:
-
14.09.2023|
08:01
Ադրբեջանցի թուրքի համար Ղարաբաղը էս շարժման նույնիսկ զանգը չէ, զանգի լեզվակն էլ չէ, լեզվակի պարանն է:
-
12.09.2023|
14:02
Հայաստանյան ժողովրդի ամենամեծ դժբախտություններից մեկն էլ էն է, որ շատ քիչ են ճամփորդում։ Ցավոք, իհարկե օբյեկտիվ պատճառներով՝ սահմաններ, վիզա, նյութական միջոցներ, երևի թե, առաջին հերթին։
-
10.09.2023|
20:17
Առավոտ կանուխ, երբ շանս զբոսանքի էի տարել, բակի խաղադաշտում ֆուտբոլ էին արդեն խաղում մի խումբ երեխաներ:
-
10.09.2023|
06:59
Ի՞նչը կարող է ավելի հիմար բան լինել, քան սողալ ժողովրդի առաջ՝ հետամտելով բարձր պաշտոն, խոստումներով շահել ժողովրդի բարեհաճությունը, վազել հիմարների ծափահարությունների հետևից, ուրախանալ ողջույնի բացականչություններով, թույլ տալ, որ քեզ ձեռքերի վրա տանեն հաղթահանդեսի ժամանակ՝ դրոշի նման, ի հրճվանք խաժամուժի պղնձի արձանի պես կանգնել հրապարակում:
-
09.09.2023|
11:46
Էն ժամանակ՝ մեր դպրոցական տարիներին, մեզ հետ անկեղծ խոսող շատ մարդ չկար, ու էդ քչերից մեկը Վարդգես Պետրոսյանն էր։
-
08.09.2023|
11:51
Դու շրջված հայելի ես, ես ո՞նց հավատամ իրական պատկերիդ։ Այն հոգով եմ տեսնում։ Մեկ սատանա չի ապրում քո մեջ, նրանք շատ են ու դիմակավոր։ Կողակիցդ նաև քո արյան խումբն ունի։ Ձեռնոցները դեռ փրկություն չեն, մեկ է, արյունոտ են երկուսիդ ձեռքերը։ Գնացե՛ք, անփառունակ դերը ձեր կատարված համարեք, որոնե՛ք երկուսիդ կարծեցյալ դրախտը, բայց հանկարծ չշփոթեք դռները, դարպասները նման են իրար։ Կողքինը` դժոխքինն է։
-
-
06.09.2023|
14:26
1953 թվական: Մարմնամարզության ԽՍՀՄ առաջնության ժամանակ մարզիկներից մեկին դատավորները զրկում են միավորներից այն բանի համար, որ նա չէր կարողացել անհրաժեշտ ժամանակի չափով մնալ «խաչ» էլեմենտի դիրքում: Այնուհետև ելույթի հերթը Ազարյանինն էր: Եվ օղակների վրա ձգված հայ մարզիկը 90 աստիճանով թեքվում է դեպի դատավորներն ու հարցնում. «Բավարար չափո՞վ եմ մնացել»: Նրան ասում են՝ այո, արդեն կարող ես իջնել: Ազարյանն այս անգամ 90 աստիճան թեքվում է մյուս կողմ ու կրկնում է իր հարցը:
‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ