ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Բլեյա՛ն, դու մի աշխատիր խաբել մարդկանց, դու այն չես, ինչ ուզում ես ներկայանալ

Բլեյա՛ն, դու մի աշխատիր խաբել մարդկանց, դու այն չես, ինչ ուզում ես ներկայանալ
11.06.2023 | 23:32

Երեկ լսում էի Աշոտ Բլեյանի լոլոները վարչապետի որդուն՝ Աշոտիկին ուղղված, ու մի տեսակ սրտխառնուկ զգում նրա հանդեպ։

Այնպիսի ազնվագույն մարդու դիմակ հագած ներկայանում էր հասարակությանը, ասես չքմեղագույն մեկը լիներ։

Չէ՛, Բլեյան, դու մի աշխատիր խաբել մարդկանց, դու այն չես, ինչ ուզում ես ներկայանալ, այլ հմուտ, արհեստավարժ դերասանի կերպարանք հագած մի երևույթ ես։

Ես դեռ հեռու-հեռվից ծանոթ էի քո կենսագրությանը, ղեկավարին ոչ հարիր քո անմաքուր գործունեությանը։ Այն ոլորտում, որ քեզ էր վստահված, ոչ թե աշխատում էիր ազնվորեն, այլ գրպաններդ էիր ուռճացնում միայն ու քո անազնիվ գործունեությանը մասնակից դարձնում մյուսներին։

Աիդան, որ ամուսնուս բարեկամներից էր, հրաշալի մայր ու հրաշալի կին, քո հանցակից գործունեությանը մասնակից դարձրիր։

Կամա, թե ակամա նա էլ դարձավ քո զոհերից մեկը և իր պատիժը կրեց կանացի գաղութներից մեկում։

Նա շատ զգայուն ու նրբանկատ մի կերպար էր, չդիմացավ այդ ողբերգություն կոչվածին ու ժամանակից շուտ հեռացավ այս կյանքից։

Վաղուց չկա այդ գեղանի տիկինը, որին ես շատ հարգում էի, իսկ դու դեռ ասպարեզում ես ու քո տխմար լոլոներն ես կարդում ու քո դաստիարակչական գործունեությունը ծավալում շուրջբոլորը։

Հայկուշ ՆԱԶԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3692

Մեկնաբանություններ