ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հա՛րկ է, որ մարդ միայն Աստծու՛ն ծառայի

Հա՛րկ է, որ մարդ միայն Աստծու՛ն ծառայի
17.07.2024 | 08:07

Երջանիկ է նա, ով իրեն Աստծու առաջ մի՛շտ ներկա է ճանաչում և Աստծուն՝ իր առաջ ներկա, ինչպես որ կա՛ էլ իրականում:

Մտածելով, թե Աստված ո՛չ այլ մեկի մասին է հոգում, եթե ոչ իր, ինքը նույնպես ո՛չ այլ ինչ է խորհում, եթե ոչ՝ Աստծու Կամքը կատարելը:

Որովհետև Աստված ամեն ինչ արեց մարդու՛ համար և մարդուն՝ միայն Իր համար, ուստի հա՛րկ է, որ մարդ միայն Աստծու՛ն ծառայի: Իսկ սա այնժամ է լինում, երբ մարդ ինչ-որ մտածում, ասում ու կատարում է, այդ ամենն Աստծու Փառքի՛ է վերածվում:

Եվ երբ իրեն Աստծու առաջ ներկա է ճանաչում և Աստծուն՝ ամենուրեք ներկա, գործերը տեսնող ու մտածումները քննող, վնասակար դիպվածների պատահման ժամանակ բնավ չի՛ վրդովվում, որովհետև ստույգ գիտի՛, որ Աստված սիրու՛մ է իրեն, միշտ կամենում իր օգու՛տը և երբ թույլ է տալիս, որ վնաս պատահի, սա նույնպես իր օգտի՛ համար է:

Արդ, ով այսպես է մտածում, իսկապես ուրախ ու խաղաղ է իր բովանդակ կյանքում:

Պողոս Պատրիարք ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍԵՑԻ

«Խրատի Թանգարան»

Խորեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7133

Մեկնաբանություններ