ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
01.03.2013 | 12:39

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Թվում է, թե արծաթասիրությունը երկրորդական մեղք է։ Սակայն իրականում դա չափազանց կարևոր մեղք է. նրա մեջ են միաժամանակ փաստական ժխտումը հավատի, մարդկանց հանդեպ սիրո և բուռն հակումը ցածր տարերքների նկատմամբ։ Այն ծնում է չարություն, քարացում, զանազան հոգսեր։ Դրա հաղթահարումը մեղքի այդ բազմազան տեսակների մասնակի հաղթահարումն է։

Որո՞նք են թատերականության գայթակղությունն ու թույնը հանդիսատեսի, բայց գլխավորապես դերասանի համար։ Ապրելու սովորությունը, ընդ որում, լարված ու սուր կերպով, անիրական կյանքով, հաճախ շատ ավելի սուր սեփական իսկական առօրյա կյանքից, ստեղծումն իր մեջ տարբեր մակաբուծական անձնավորությունների, սնափառություն։ Այդ պատճառով է թատրոնն այդքան վտանգավոր թույլ մարդկանց համար. նա աղում է նրանց առանց մնացորդի։ Ասենք, յուրաքանչյուր մարդկային գործունեություն ունի այդ (կամ ուրիշ) թույները, և միայն ուժեղ անձնավորությունները չեն նվաճվում դրանց կողմից, այլ մնում են անսասան։

ՈՒշադրությունը դեպի սեփական ներքին կյանքը, որը խորհուրդ է տրվում կրոնական տեսանկյունից, տալիս է իր արդյունքները և զուտ հոգեբանական տեսակետից՝ ուշադրության ուժի զարգացում, գիտակցության կենտրոնացում, նոր հոգեբանական ընդունակությունների բացահայտում։ Եթե մենք կարդանք սուրբ հայրերի ու ճգնավորների գրվածքները, ինչպիսի՜ հոգեբանական վերլուծության խորքեր կգտնենք այնտեղ, հոգեկան վիճակների զանազանման ինչպիսի՜ նրբություն, բոլոր զգացողությունների սահմանումների ինչպիսի՜ ճշտություն։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ