Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

К нам пришел ревизор

К нам пришел ревизор
13.06.2008 | 00:00

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հունիսի 16¬17¬ին Երևան կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբեն (Ֆրանսիա) և Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա)։ Եվրոպացի պաշտոնյաները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, ԱԺ խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանի հետ հանդիպումների ժամանակ կքննարկեն ԵԽԽՎ 1609 բանաձևի դրույթներն իրականություն դարձնելու ուղղությամբ հայաստանյան իշխանությունների ձեռնարկած քայլերին առնչվող հարցեր։

Համազեկուցողները կհանդիպեն նաև հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի, ձերբակալված ընդդիմադիրների և ՀԿ¬ների ներկայացուցիչների փաստաբանների հետ։


Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 9046

Մեկնաբանություններ