Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Պառկում ես ու դառնում խոտի մի մասը

Պառկում ես ու դառնում խոտի մի մասը
29.08.2024 | 13:24

Իսկ ես հիշում եմ կայծքարի հոտը։ Երբ կայծքարերն իրար ես խփում, քարից հոտ ա գալիս՝ էլեկտրականացված քարի կամ քարացած էլեկտրականության հոտ։ Ոչ մի անգամ կրակ չեմ ստացել, բայց քարերը շատ եմ իրար խփել, ու հոտը մինչև հիմա քթիս մեջ ա։

Երբ առվակի ափի քարերից մեկը վերցնում ես, տակի մասը խոնավ ա, ու խոնավ քարից էլ ա հոտ գալիս։ Խոնավ քարից թաց հողի հոտ ա գալիս։

Գլուխդ դնում ես խոտին ու ծաղիկներին ներքևից ես նայում, ասես՝ փեշի տակից։ Իսկ ծաղիկներն անպաշտպան են, ինչքան ուզում ես՝ նայի։ Ծաղիկների վերևում երկինքն ա՝ ծաղիկներ ու երկինք ու ուրիշ ոչինչ։

Բարակ խոտի վրա օրորվող մորեխը կարծես իրական չլինի։ Նայում ես՝ կա, մեկ էլ՝ չկա, ասես տեսիլք լիներ։

Ամռանը մենք ամբողջ մանկապարտեզով ճամբար էինք գնում՝ Աբարան, Ստեփանավան, Ծաղկաձոր...

Դաշտում հացուպանիր էր աճում։ Հացուպանիրը մանր ծաղիկներ էին, կարծեմ՝ սպիտակ։ Ուտում էինք։ Համ չունեին կամ էլ էնքան մանր էին, որ համը չէր զգացվում։ Ուտում էինք ո՛չ թե նրա համար, որ սոված էինք, այլ որովհետև անունը հացուպանիր էր։

Ու խոտը փափուկ էր։ Պառկում ես ու դառնում խոտի մի մասը, կպնում ես հողին, լցվում ես արևոտ օրով, ժամանակը կանգ ա առնում, ժամանակ չկա։ Թեթև քամի կա, չայրող արև կա, դատարկության նման թափանցիկ օդ կա, իսկ ժամանակ չկա։

Իսկ գիշերը լուսատիտիկները կարծես շարժվող աստղեր լինեն...

Հազար տարի քաղաքից դուրս չեմ եկել։ Սերտաճել եմ բազկաթոռին...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ