Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինքն ու իր մեծ ընտանիքը պահում են հայոց միջնաբերդ Արցախը

Ինքն ու իր մեծ ընտանիքը պահում են հայոց միջնաբերդ Արցախը
19.07.2023 | 08:14

Մանեն ու Նվարդիկն են: Իրենք չեն հանձնվում, որովհետև մեկ անգամ արդեն կորցրել են Հադրութի իրենց տունը. անտառների միջով, ոտքով մի կերպ հասել Ստեփանակերտ, ապա՝ Գորիս, հետո՝ Գյումրի, բայց նորից վերադարձել իրենց հայրենի Արցախ։ Նվարդիկը նոր է հաղթահարել քաղցկեղը, ու, չնայած, որ էրեխուն նորմալ սնունդ ու հետազոտություններ ա հարկավոր, ինչը էս պահին Արցախում չկա, բայց մեկ ա, ինքն ու իր մեծ ընտանիքը սեփական առողջության հաշվին պահում են հայոց միջնաբերդ Արցախը, ապրում են այդ հողի վրա, որ տղերքի անձնազոհությունն իզուր չլինի, որ տղերքի արյունով ազատագրված դրախտավայրը վայրենիներին բաժին չհասնի։

Չեմ ասում դուք էլ ստեղ սովամահ եղեք, որ դրանով աջակցեք արցախահայերին, չէ, պարզապես անտարբեր մի եղեք, պարզապես թքած մի ունեցեք ձեր հայրենակիցների ճակատագրի վրա։ Դա մենակ իրենց հողը չէ, ինչպես շատ սրիկաներ են ասում։ Դա մեր տղերքի արյունով սրբագործված հող է, Հայրենիք, որը բոլորինս է՝ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր հայերինը։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7605

Մեկնաբանություններ