Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հռոմում կար սենատ, սենատում էլ՝ ծագում ու կենսագրություն ունեցող այրեր

Հռոմում կար սենատ, սենատում էլ՝ ծագում ու կենսագրություն ունեցող այրեր
10.07.2023 | 20:44

Մ.թ.ա. 216 թվականի օգոստոսի 2-ին Իտալիայի Կաննե քաղաքի մոտակայքում Կարթագենի 50-հազարանոց բանակը ջախջախեց Հռոմեական հանրապետության 87-հազարանոց բանակը։ Հռոմն այդ պահին փաստացի զրկվեց բանակից, ճակատամարտում կոտորվել էին, տարբեր գնահատականներով, 50-ից (Պլուտարքոս) 70 հազար (Պոլիբիոս) հռոմեացիներ։ Խայտառակ պարտության հիմնական պատճառներից էին հռոմեական բանակի զույգ հրամանատարներից մեկի` Գայուս Տերենցիոս Վարրոյի անհաշվենկատ քայլերն ու չհիմնավորված վստահությունը։ Վարրոն սովորական դիլետանտ էր, Հռոմի ցածր խավերի ծնունդ, քաղաքական ասպարեզ էր ներխուժել որպես դեմագոգ, Հռոմում ժողովրդավարական շարժման հիմնական առաջնորդներից էր, ով պատահաբար կոնսուլ էր դարձել պատերազմի նախաշեմին։ Վարրոն մարտի դաշտից փախած քչերի մեջ էր։

Ջախջախիչ պարտությունից հետո Հռոմեական հանրապետության գոյությունն ինքնին հայտնվեց կասկածի տակ։ Իտալիայի տարածքում գտնվող Հռոմի շատ դաշնակիցներ դաշինքներ կնքեցին Կարթագենի հետ։ Հռոմում խուճապ էր, շատերը խոսում էին թշնամու ցանկացած պայմաններով հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին։

Հռոմի սենատը, սակայն, այլ որոշում կայացրեց։ Կարթագենի բանագնացներին հետ ուղարկեցին, Սենատի կողմից Հռոմում արգելվեց խաղաղություն բառի օգտագործումը, կանանց արգելվեց լացել, որոշում կայացվեց նոր զորք հավաքել, բանակը համալրելու համար անգամ հազարավոր ստրուկներ գնվեցին։

Ինչ եղավ հետո, ինչպես ավարտվեց երկրորդ պունիկյան պատերազմը, գիտեք բոլորդ, գիտեք նաև, որ այդ պատերազմներից հետո Հռոմը դարձավ աշխարհակալ կայսրություն։

Հ.Գ. Հռոմում կար սենատ, սենատում էլ՝ ծագում ու կենսագրություն ունեցող այրեր։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4744

Մեկնաբանություններ