Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Զինված տականք ու անզեն շարքային

Զինված տականք ու անզեն շարքային
18.06.2023 | 15:04

Զարգացումը ակտիվ, էքսպանսիվ պրոցես է: Այն ունի ֆրոնտալ շատ սուր գիծ: Այդ գծի վրա եղածները հոգով ազատ ու խիզախ մարդիկ են, որոնք հենց պայքարելով դիմացինի հետ, նաև իրար դեմ ու իրարից սովորելով ու մրցակցելով, առաջ են տանում մնացածին: Դա և՛ գիտության մեջ է, և՛ գողականում, և՛ քաղաքականում: Գիծը բարձր պոտենցիալների ու կրքերի դաշտ է: Գծի հետևում հանդարտ է՝ անհրապույր, անհետաքրքիր, անգույն մասսան է: Զարգացող հասարակություններում այդ գծի վրա եղածները շատ-շատ են: Հանրության մի շատ մեծ հատված այնտեղ է, իսկ հետևող, հետ ընկած հասարակություններում այդ գիծն էլ չկա, անգյալ, գոյատևման ռեժիմ է: Եվ զենքն էլ գծի ատրիբուտիկա է՝ սեփական արժանապատվության, իրավունքների պաշտպանության ատրիբուտիկա: Խուսափում եք զենքից, ուրեմն բացակա եք նաև զարգացումից: Հայաստանյան բեսպրեդելը, անօրինականությունը, մարդու վրա թքած ունենալը միակողմանի զենքից է՝ զինված տականքից ու անզեն շարքայինից, ինչը հատուկ է բռնապետություններին:

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 9060

Մեկնաբանություններ