ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Վատ տեղ տանող ուղի

Վատ տեղ տանող ուղի
11.06.2023 | 09:02

Չինացի մեծ ստրատեգ Ասում Ցզին ասում էր, որ Բանակը չի՛ կարելի կառավարել քաղաքացիական օրենքներով ճիշտ այնպես, ինչպես չի կարելի պետությունը կառավարել ռազմական օրենքներով։

Հայաստանում արվում է Վարպետի ասածի ճիշտ հակառակը` Բանակի մասով։

Չափազանց վատ եմ պատկերացնում, թե զինվորական կրթություն, փորձառություն չունեցող, անգամ զինվորական ծառայություն չանցած մարդը ի՞նչ գործ ունի հրամանատարական կետերում, և առհասարակ` բանակային վերնախավում։

Սա մեզ չափազանց վատ տեղ տանող ուղի է...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3860

Մեկնաբանություններ