ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կներեք, ես ձեր արհմիության անդամը չեմ

Կներեք, ես ձեր արհմիության անդամը չեմ
26.05.2023 | 08:39

Ներեցեք, որ ձեր կադաստրային-նոտարական սրախոսություն-հումորներին չեմ մասնակցում:

(Ձեր արհմիության անդամը չեմ ...):

Բա՞յց…

երբ այդ` ձեր ձեռառնելիքը դառն իրականություն կդառնա,

երբ կբացեն կադաստրի այդ «թուղթը» և՞…

կտեսնեք, որ Հայաստանը ո՛չ թե 29,8 հազար քառ/կմ է, այլ մի երեք հազարով պակաս, ու դուք կսկսեք ձեր մազերը փիտել, այն ժամանակ էլ ես կծիծաղեմ ձեր լացի վրա....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ