ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Ֆուտբոլային դիվանագիտությունն» ի սկզբանէ ֆեյք էր ու բուտաֆորիկ, ինչը և հաստատեց ժամանակը

«Ֆուտբոլային դիվանագիտությունն»  ի սկզբանէ  ֆեյք էր ու բուտաֆորիկ, ինչը և հաստատեց ժամանակը
26.03.2023 | 21:18

Ովքեր համարում են, թե 2008-ին, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը» մեր ուժեղ դիրքերի պայմաններում էր, առնվազն պատկերացում չունեն, թե ինչ է թուրքական դիվանագիտությունը, թե ինչպիսի նրբություններ այն ունի։

Այսօր կարելի է դա ներկայացնել, թե իբր մենք հաղթած էինք, բայց դա կա՛մ Թուրքիան չճանաչելու, կա՛մ էլ ինքնարդարացման փորձ է։

ՈՒմ հայտնի է Ահմեդ Դավութօղլու անուն ազգանունը, առնվազն գիտի, թե նրա օրոք Թուրքիան ինչպես փոխակերպեց իր արտաքին քաղաքականությունը դեպի նեո-օսմանիզմ, իհարկե նախ փափուկ քաղաքականությամբ, իսկ հիմա` խելացի (Smart):

Ովքեր հիշողություն ունեն, առնվազն հիշում են, թե 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ի սկզբանէ ինչքան ֆեյք էր, ինչքան բուտաֆորիկ, ինչը և հաստատեց ժամանակը։

Իսկ հիմա ազնիվ չէ, երբ Սերժ Սարգսյանը դա ներկայացնում է իբրև ձեռքբերում։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեծ, չափազանց մեծ ներդրում ունի Հայաստանում Թուրքիայի նկատմամբ լոյալ վերաբերմունքի ձևավորման, այդ ընթացքում բազմաթիվ ուսումնական ծրագրերով Թուրքիա ուսանողներ ուղարկելու և այլ նմանատիպ հարցերում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4906

Մեկնաբանություններ