Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչպե՞ս կարելի է նման փոքր հարցերով մարդկանց անհանգստացնել

Ինչպե՞ս կարելի է նման փոքր հարցերով մարդկանց անհանգստացնել
09.08.2024 | 13:40

Օպերայի և բալետի պետական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ, այս էլ երկրորդ անգամ, հոսանքն անջատվել է։ Թատրոնի տնօրենությունը ներողություն է խնդրել հանդիսատեսից ու պետական մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։

Ասեմ, որ շատ տարօրինակ տնօրենություն է։ Ի՞նչ է նշանակում՝ պետական մարմինների ուշադրությունը հրավիրել... Մարդիկ արձակուրդի մեջ են՝ նախ։ Երկրորդ՝ անգամ եթե արձակուրդ էլ չեն, ինչպե՞ս կարելի է նման փոքր հարցերով մարդկանց անհանգստացնել, զբաղված են մարդիկ. հեծանիվ են քշում, քրտինքով աշխատած աշխատավարձերից հարյուր հազարների շաբաշներ են տալիս... Եվ երրորդ՝ մի՞թե դժվար է հասկանալ, որ հոսանքազրկման հեղինակը Քոչարյանն է, հենց նրա՛ ուշադրությունը պետք է հրավիրել, թե չէ էս մեր խեղճերն ի՞նչ մեղք ունեն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 6728

Մեկնաբանություններ