ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Բախտ բացելու շառլատանական մակարդակից՝ դեպի գիտական մեթոդ

Բախտ բացելու շառլատանական մակարդակից՝ դեպի գիտական մեթոդ
03.08.2024 | 13:34

Մարդկության հավերժական պրոբլեմներից մեկը վերևներում տեղ զբաղեցնողների ու ներքևներից բարձրացողների և այդ տեղերին տիրանալու հավակնություն ունեցողների միջև պայքարն է։

Ըստ որում, վերին տեղերին հավակնողների մի մասը այս գործում նորեր են, իսկ մյուս մասը՝ վերածնվող հներ, որոնք ժամանակին դեպի վեր գնալու համար անհրաժեշտ ռեսուրսները մասամբ էին կորցրել։

Վերջիններս ունեն բացահայտ առավելություն մյուսների նկատմամբ, քանի որ նրանց ապրելու կոդը ավելի բազմակողմանի, հարուստ ու բարդ է, այն էլ՝ նոր ու փոփոխված պայմաններում, քան նոր բարձրացող ու կենսաբանականին ավելի մոտ ապրելու պարզ կոդ ունեցողներինը։

Իսկ կոդ ասածը տվյալ պայմաններում դեպի կյանքի առավելագույն հարատևումը միտված, ժառանգած ու ձեռք բերովի ալգորիթմների ամբողջությունն է։

Դա նշանակում է, որ նույն պայմաններում ավելի բազմակողմանի, հարուստ ու բարդ ապրելու կոդ ունեցողը կունենա ավելի հզոր ալգորիթմների ամբողջություն կյանքի կնճռոտ հարցերը լուծելու ժամանակ։

Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ որևէ մարդկային համակարգի, ասենք, ժողովրդի ապրելու կոդը որևէ կոնկրետ պայմաններում կարող է լինել ոչ էֆեկտիվ, իսկ այլ պայմաններում ունենալ ավելի բարձր էֆեկտիվություն։

Լինում է նաև այնպես, որ պարզունակ ապրելու կոդով պասիոնար նվաճողը, իր նվաճած ու ավելի բարդ ապրելու կոդ ունեցող ու իրենց պասիոնարությունը մսխած ժողովուրդների հետ գենետիկորեն խառնվելով, սինթեզում է նոր ու շատ ավելի հարուստ ապրելու կոդ, այսինքն, ապրելու ալգորիթմների մի ամբողջություն, որը փոփոխված պայմաններում նրան տալիս է հզորանալու բացառիկ շանսեր։

Այս իմաստով շատ կարևոր է տվյալ ժողովրդի ապրելու կոդի և նրա գտնված պայմանների միջև հարմոնիայի ու համապատասխանության հարցը, որը կրիտիկական է թույլ ժողովուրդների համար։

Դրանից բացի, շատ կարևոր է նաև նման հարցերի անալիզի ժամանակ բախտ բացելու շառլատանական մակարդակից դեպի գիտական մեթոդները անցում կատարելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ